Այն, ինչ մենք այսօր կարող ենք իրական և շոշափելի ձեռքբերում համարել, մեր բանակի շնորհիվ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Պատերազմում զոհված, իրենց առողջությամբ հայրենիքը պաշտպանած, այսօր սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, տոնդ շնորհավոր:

Հ.Գ. Իմ կարծիքով՝ չկա մեկը, ով մեր բանակի կայացման և ձեռքբերումների խնդրում ավելին է արել, քան դու։ Տոնդ շնորհավոր, ախպերս»: