ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուզում եմ հասկանալ, թե Շիրխանյանի գրածի առիթով ինչո՞ւ են ոմանք այդպես վրդովվել, թե ինչո՞ւ հիմա է նա խոսում այդ մասին: Այդ վրդովվածներին հիմա հարց եմ տալիս. իսկ դուք չգիտեի՞ք հենց սկզբից, թե ինչ կատարվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չգիտեիք, ուրեմն դեբիլ եք եղել, ուրեմն քաղաքականությունից հարյուրավոր մղոններով հեռու մարդ եք եղել: Հարկավոր էր մեն-միակ հարցը տայիք ձեզ. ո՞վ օգտվեց այդ սպանդից»: