Ցավոք, ոչ բոլոր հարաբերությունների ավարտն է «մի բարձի ծերանալ»-ը: Այս կամ այն պատճառով շատերը բաժանման որոշում են կայացնում, ինչը, սակայն, հաճախ դժվար է լինում հայտնել դիմացինին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում հարաբերություններին վերջ տալու 10 շատ հեշտ եղանակ:

Մի՛ ձգձգեք բացատրությունների փուլը:
Եթե հստակ որոշել եք բաժանվել, շփում մի նախաձեռնեք, հանգիստ թողեք նրան:
Բաժանման լուրը հայտնեք անձամբ, այլ ոչ սոցցանցերի միջոցով:
Մի՛ մեղադրեք դիմացինին հարաբերությունների ավարտի մեջ:
Ուղիղ խոսեք ձեր զգացողությունների և զգացմունքների մասին:
Շանտաժի մի՛ ենթարկեք և ինքներդ էլ շանտաժի մի՛ ենթարկվեք:
Մի՛ ասեք, թե բաժանումը ժամանակավոր է, եթե հստակ որոշել եք վերջնական բաժանվել:
Շնորհակալ եղեք միասին անցկացրած երջանիկ պահերի համար:
Նախապես մտածեք, թե ինչ եք ասելու և պատրաստ եղեք դիմացինի արձագանքին:
Բաժանումից հետո մի որոշ ժամանակ ի ցույց մի դրեք ձեր անձնական կյանքը:
Աղբյուր՝ Blognews.am