Ֆրանսիացի գործարար, միլիարդատեր Պինոների ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, հաղորդում է РЕН ТВ-ն:

«Տեղի ունեցածից հետո հայրս և ես որոշեցինք անմիջապես 100 մլն դրամ տրամադրել Artemis ընկերության միջոցներից»,- ասել է գործարար Ֆրանսուա-Անրի Պինոն:

Նշվում է, որ նրա հայրն արվեստի գործերի հայտնի կոլեկցիոներ է, ընտանիքն ունի նաև երկու ընկերություն` Artemis-ը և Kering-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում սկսել են գումար հավաքել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: