ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն դաշնակցական Գեղամ Մանուկյանը, օգտվելով վերջին օրերի մեդիա բեսպրեդելից, որոշել է առիթից օգտվել ու ինձ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրել (կամ առնվազն ակնարկել): Պատկերացնո՞ւմ եք, ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ Գեղամ Մանուկյանն ինձ մեղադրում է անազնիվ գործելակերպի մեջ։ Պարզվում է նաև (ձեռի հետ), որ վերջինս հետաքննող լրագրող է և, հավանաբար, շուտով «Հետք» լրատվականին ծանրագույն մրցակցություն է սպասվում՝ ի դեմս «Երկիր Մեդիայի»։ Մեկ բան ունեմ ասելու՝ հավանականությունը, որ ես երբևէ ներգրավված կլինեմ որևէ կոռուպցիոն գործարքի մեջ ոչ ավել է, քան հավանականությունը, որ, օրինակ, Գեղամ Մանուկյանը որևէ մեկի պատվերը չի կատարում կամ որ, օրինակ, վերջինս անաչառ և օբյեկտիվ լրագրող է: Նա ուղղակի չի պատկերացնում, թե ո՞նց կարելի է պաշտոնավարել և չգողանալ։ Այո՛, պարոն Մանուկյան, պետք է հիասթափեցնեմ, դա հնարավոր է»։