Աշտարակ քաղաքից գանգուղեղային տրամվայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12–ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հայտնել է ԲԿ–ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նա նշեց, որ տղային երեկ վիրահատել են։

«Վիրահատությունը կատարվել է Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, պրոֆոսոր Վիլյամ Խաչատրյանի եւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նյուրդավիրաբույժների կողմից»,–ասաց նա՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Ներկայումս երեխան գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ավելի վաղ Հայստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Նրան անմիջապես տեղափոխել են Երեւան։