Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում լկտիաբար ու բացահայտ գործում է լածիրակների հինգերորդ շարասյունը և «տոնում-հպարտանում» է հաղթանակի կապակցությամբ, ձեռքի հետ մեջտեղ բերելով Ստալինի նկար, «գեորգիևսկի լենտըչկա», լատինատառ պսակ։ Դրա նպատակն է՝ արժեզրկել հաղթանակը, թունավորել մթնոլորտը, վարկաբեկել և հարամել Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի հասարակությունը և Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը։

Կներեք դասական հին հունարենիս համար, բայց էդ լրբի վաստակներով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, իսկ մեր գործն է դա գոնե չտիրաժավորելը, նույնիսկ եթե շատ վրդովված եք, ու մեկ էլ չասեք, թե բա «Հայաստանը», «հայ ազգը», «հեղափոխությունը»․․․ սենց ա, ընենց ա․․․ Հայ ազգը կապ չունի մի փոքր խումբ լրբի վաստակ, չեկիստների տակ մնացած ագենտ հարամզադեների հետ»։