«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նիստին այսօր որպես վկա հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, հարսի հետ ունի լարված հարաբերություններ.

« Գնացինք ՊՊԾ գնդի հետևը, Պավլիկին, տղին, «Ծռերին» հայհոյել եմ, այդ պահին մոտիկացավ մի ոստիկան և ասաց՝ քո տղուն իրանք չեն խփել, հիմա, որ քրֆում ես քֆուրի համար իրանք քեզ կխփեն: Ասի՝ բա ո՞նց, ասեց՝ Սերժի հրամանն են կատարել, ասի՝ Սերժը ի՞նչ կապ ունի։ Հետո ասեց՝ տղեդ վիրավոր ա, տարել են հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ով ինձ ճանաչում էր, ասին՝ միլիցեքը տղուդ գլուխը կերան: Անցավ մի երկու ժամ, եկա տուն, հարազատներից մարդիկ կան, բոլորի ներկայությամբ ասի՝ որ ասում են ոստիկաններն են տղուս գլուխը կերել:

Մի քիչ մթնշաղ էր, ասի՝ էթանք տենանք տղուս որտեղ են խփել, գնացինք հասանք էդ տեղը: Հետո եկանք տուն Յուրոյիս ընկերներից ովքեր ծառայում էին, հետս եկել էին, հետո պլանշետով ցույց տվին, նայեցի ծակ ա արած:

Ու եթե հավաքեինք մի կես վեդրո շուշա կլիներ, սկսեցի հայհոյել: Յուրայիս հետի ոստիկաններից զանգում են, ասում են՝ հերը բիճ մարդ ա, ջոկեց, որ ստեղ մի բան էն չի: Քշինք հետ եկանք, ասին՝ ով ով ա, ասի՝ Յուրայի պապան ա, եկել եմ շուշեքը նայեմ, ասեց՝ շուշեք ավլեցինք-թափեցինք, ասի՝ ո՞նց թափեցիք, ասեց՝ վերևից կարգադրեցինք: Դա պատուհանի շուշա էր»: Տեփանոսյանի հայրը պատմեց, որ իրենց տան մերձակայքում որդու մահվանը հաջորդող օրերին տեսախցիկներ են տեղադրել. «Գրիգորյան Գուրգենն էլ եկավ՝ տղիս հրամանատարը, հարսս ասեց՝ էս էիր ուզո՞ւմ, մարդուս գլուխը կերար, հանգստացար:

Երանոսյան գեներալն էլ էր էնտեղ, ասեց՝ էդ ի՞նչ ես արել էս օջախին, որ կինն էսպես վրդովված ա, որ ուզում ա վիզդ կտրի: Ես դուրս եկա, չմնացի էդտեղ: Երանոսյանը վերջում ասեց՝ խի՞ սենց տղուն «Ժերտվա» են տալիս: Տղուս սպանելուց հետո ասել եմ, որ ոստիկաններն են խփել տղիս, ոչ թե «Սասնա ծռերը»: Մանրամասները` տեսանյութում: Լիլիթ Շաբոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/155213.html?fbclid=IwAR3-7hvsHsCjs39N4BXjYG7BUus0aWtAmK7OJPRQb028vEeu-LBUZjwsNEk

© factor.am