ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագարած հաղթանակներին։

«Երկու խաղում 6 գոլ եւ երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,-գրել է նա:


Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 3:2 հաշվով հաղթել են մրցակցին։

Բացի այդ, հունիսի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն եւ հաղթել 3:0 հաշվով: