Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում։ Ջրագծի փոս փորելու ժամանակ հողը լցվել է Վարսեր գյուղի բնակիչ 17-ամյա Էմիլ Վարդանյանի վրա, վերջինս հիվանդանոցում մահացել է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վարսեր գյուղի գյուղապետ Հուսիկ Սեդրակյանը հայտնեց, որ Էմիլն ընտանիքի ավագ որդին էր. «Էմիլի ունի փոքր եղբայր՝ 10 տարեկան է։ Տղայի մայրը չի աշխատում, հիմնականում հողի մշակմամբ են զբաղված, հայրը սեզոնային աշխատանքներ է իրականացնում»։