ԵՊՀ 3 պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: 

ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանի խոսքով, դա կատարվել է կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, քանի որ նոր պաշտոններ են ստեղծվել:


Այժմ ԵՊՀ-ում կլինեն հումանիտար եւ հասարակագիտական, բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ: