Փաստաբան Հայարփի Սարգսյանը, ով զբաղվում է զինծառայող Յուրիկ Բրոյանի գործով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն էսքան ժամանակ, որքան զբաղվում եմ զինծառայող Յուրիկ Բրոյանի գործով, միակ պետական պաշտոնյան, միակ պատգամավորը, ով հետաքրքրվել և համապատասխան մարմիններին գրություն է ուղարկել, ինչպես նաև անձամբ այցելել նրան ռազմական ոստիկանությունում, Սոֆյա Հովսեփյանն է, և ինձ համար շատ տհաճ է, երբ որոշ մեկնաբանություններ եմ տեսնում, թե իբր ինքն ինչու չի օգնում որպես զինվորի համար մտահոգ, իբր ինչ է անում։ Թե ինչ է արել ու անում, դա միայն ես կարող եմ ասել։

Ինչ վերաբերում է պատգամավորների կողմից անտարբերության մասին արված գրառումներին, ապա դա ընդհանրական է գրված, ի դեպ, կային պատգամավորներ, ովքեր խոստացել էին 2 ամիս առաջ այցելել, սակայն այդպես էլ չայցելեցին»։