Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, ուղեւորները Երեւան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:
««Շերեմետեւոյում» թափ հավաքելիս A321 օդանավի հրամանատարը որոշում է ընդունել դադարեցնել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Թռիչքի դադարեցման պատճառները հայտնի չեն:
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ ուղեւորները Երեւան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով ժամը 18:00-ին: