ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Ալիևան պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ծառայությունների մատուցման համար:
Շքանշանով պարգևատրման մասին որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: