Օգոստոսի 7-ին Երեւանի Կիեւյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջիկը երեկ՝ օգոստոսի 13-ին, մահացել է։ Այդ մասին հայտնեցին «Արմենիա» ԲԿ–ի վերակենդանացման բաժնից:

Օրեր շարունակ աղջիկը գտնվում էր կոմայի մեջ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ: