ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է «Rusarminfo»-ն:

«Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սիրտ-անոթային և երիկամային անբավարարության համատեքստում»,- տեղեկացնում է լրատվամիջոցը:

Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը ներկայումս հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ: