Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է այն օդաչուներին, որոնք «Airbus A321» ինքնաթիռով վայրէջք են կատարել եգիպտացորենի դաշտում:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարն ասել է, որ ինքը հրամանագիր է ստորագրել օդանավի անձնակազմին պարգևատրելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Օդանավի հրամանատարին և օդաչուին շնորհվել են Ռուսաստանի Դաշնության հերոսների կոչումներ, անձնակազմի բոլոր անդամներին շնորհվել է «Արիության շքանշան»,- ասել է նա: