Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կկայանա «Երևանի օրերն Արցախում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսված են համերգային ծրագրեր՝ նվիրված Վազգեն Սարգսյանի և Տիգրան Մանսուրյանի հոբելյաններին:

«Այս հսկայական աշխատանքի տակ ուժ է դրված, եռանդ է դրված, դրված են միջոցներ և սա արվեստի, երաժշտության նկատմամբ մեր իշխանությունների ուշադրությունն է ներկայացնում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կոմպոզիտոր մաեստոր Տիգրան Մանսուրյանը:

Երևանի քաղաքապետն իր հերթին ծրագիրը կարևորեց Հայաստանի և Արցախի երիտասարդության համար. «Վերհիշում եմ ԱԺ-ի բակում տեղի ունեցած համերգը և ինչն էր հետաքրքիր, որ շատ-շատ էր երիտասարությունը, անգամ մանուկներ կային, որոնք ինքնամոռաց լսում էին: Ես այդտեղ հասկացա, որ մենք մեծ բացթողումներ ունենք և պետք է դրանք լրացնենք: Սա շատ կարևոր միջոցառումների շարք է»,- նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Ծրագրի համար Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է ավելի քան 7 միլիոն դրամ: