Երևանի Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-14:00-ին կտոնվի «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը:

«Սեպտեմբերի 7-ին ժամը 11:00-14:00-ն համեցե՛ք ԵԿԱ՝ նշելու «Պաղպաղակի օր» տոն-միջոցառումը:
Բոլոր մարզերի դպրոցականների մուտքը լինելու է անվճար: Միջոցառման ընթացքում սպասվում է հետաքրքիր ու հագեցած տոնական ծրագիր՝ մուլտհերոսների ու խաղավարների մասնակցությամբ խաղեր, թատերական ներկայացումներ, թեմատիկ ակվագրիմ, ուրախ երաժշտություն, 50 դրամ արժողությամբ պաղպաղակներ, որոնցից ստացված հասույթը կուղղվի Կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցմանը:

Դպրոցականները հնարավորություն կունենան գրանցվելու թռչնաբանության դասընթացների, որոնք տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում, ինչպես նաև ծանոթանալու կամավորական աշխատանքներին»,- ասված է հաղորդագրության մեջ: