ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի որոշումը վերջնական է, նա մանդատը վայր կդնի եւ կշարունակի աշխատել IT ոլորտում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Առաքելյանը: Նա կտրականապես հերքում է մամուլում այսօր տպագրված այն տեղեկությունները, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկած Արման Բաբաջանյանի հետ ինքն այլ քաղաքական միավոր է ստեղծելու:

«Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,- մանդատից հրաժարվելու իր որոշումն այսպես էր բացատրել նա: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` յոթ ամիս անց նո՞ր գլխի ընկավ, որ ինքն այդքան էլ կապ չունի քաղաքականության հետ:

«Գլխի ընկնելու մասին չէ խոսքը, խոսքն այն մասին է, որ կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես եւ հասկանում ես, որ էդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներ են լինելու, որ ավելի վատ փուլում չես կայացրել էդ որոշումը»: Նա մանրամասնում է, որ այլեւս չես կարողանում թեթեւ վերաբերվել շատ հարցերի, որոնք մինչ պատգամավոր դառնալդ ծանր կտանեիր. «Այսինքն, չես կարողանում ցինիզմով վերաբերվել, ասել՝ դե, կանցնի կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում։

Քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, եւ դու պարբերաբար կարող ես անհամաձայնություն ունենալ էդ որոշումների հետ։ Եվ անընդհատ կրել պատասխանատվություն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես, սա եթե տեւական ժամանակ է այդպես լինում, դա հոգեկան տառապանքների է բերում մարդուն ուղղակի։ Ես չեմ չափազանցնում, ես շատ ծանր ապրումներ եմ անընդհատ ունեցել, որովհետեւ ես չեմ կարողանում թեթեւ նայել»:

Կարդացեք նաև «Ես կլինեմ ոստիկանների եւ ցուցարարների մեջտեղում» Արդյոք կլինե՞ն նոր պատգամավորներ «Իմ քայլը» մեծամասնությունից, որոնք բացասական կգնահատեն «Սասնա ծռերի» հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. «Ժամանակ» Համազասպ Դանիելյան. Փոփոխությունների շրջանակում անդրադառնալու են կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերին, միգուցե՝ նաեւ ընտրական իրավունքի տարիքային շեմին. «Հայկական ժամանակ» Aravot.am-ի հարցին`այսինքն, իշխող թիմը, «Իմ քայլը» խմբակցությունը ցինիկ, ոչ ճիշտ կամ նմանատիպ որոշումնե՞ր են կայացնում, Էդգար Առաքելյանը պատասխանեց, որ խոսքը բնավ դրա մասին չէ եւ, որ «Իմ քայլը» խմբակցությունը անկախ Հայաստանի գոյության օրից ի վեր ամենաազատ քաղաքական ձևաչափն է. «Այս ֆրակցիան, այս քաղաքական ուժը, լավագույն բանն է, որ Հայաստանի հետ եղել է`անկախությունից սկսած:

Այն ազատության աստիճանը, որը այստեղ ունեցել ենք, առողջ մթնոլորտը, միջանձնային հարաբերությունները, ամեն ինչ հրաշալի է եղել: Ես խոսում եմ ավելի գլոբալ բաների մասին`դու կարող ես հազար բանի հետ համաձայն լինել, գնալ եթերներում պաշտպանել, բայց երեք որոշման հետ համաձայն չլինես ու դա երեք որոշում չէ, տարիների ընթացքում դրանք կարող են շատ ավելի շատ լինել:

Եվ եթե դու երեք որոշում ունես, որոնց հետ ընդհանրապես հաշտ չես, դա շատ ծանր ապրումների է բերում»: Իր այս քայլը Վարազդատ Կարապետյանի կողմից պատասխանատվությունից փախուստ որակելուն էլ, Էդգար Առաքելյանն այսպես պատասխանեց. «Այդ ամենը, ինչի մասին ասում են իմ գործընկերները, դա ինքնին առաքելություն է։ Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, մարդիկ գնում են կոմֆորտ զգալով։ Դժբախտ սրտով առաքելության չեն գնում։ Իսկ ես ինձ բռնեցրել եմ էն մտքի վրա, որ ես տեւական ժամանակ դժբախտ սրտով եմ էդ առաքելությունն անում»։ Մանրամասները`տեսանյութում Video Player

Նյութի աղբյուրը՝ aravot.am