Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) իր մասնաճյուղն է հիմնադրել Հայաստանում՝ «Սոլարա» անվանմամբ: Ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ներդնել ավտոմատացված հոսքագիծ՝ արտադրելու արևային պանելներ:

Հայաստանում եվրոպական և ամերիկյան չափանիշներով արտադրության կազմակերպումը ներդրումային ծրագրի ղեկավարները հիմնավորում են արտադրանքի արտահանման պահանջներով ու նշում, որ արտադրանքի 70 տոկոսը նախատեսվում է արտահանման, իսկ 30 տոկոսը՝ Հայաստանի ներքին շուկայի սպառման ու իրենց կազմակերպության սեփական ծրագրերում օգտագործելու համար:

Միացյալ նահանգների մրցակցային մեծ շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող «LA Solar Group» ընկերությունը մեծածավալ ներդրումային ծրագրերով կարող է բեկումնային փոփոխություն ու նորարարական լուծումներ առաջարկել հայ սպառողին և արևային էներգիայի օգտագործման հնարավորությամբ Հայաստանը դնել նոր հարթության վրա՝ բերելով կայուն զարգացման ևս մեկ հեռանկար։

«Սոլարա» ընկերությունը նորարարական լուծումներից զատ հայաստանյան սպառողին պատրաստ է առաջարկել մինչ օրս Հայաստանում երբևէ չկիրառված երկարաժամկետ երաշխիքային ծրագիր, ինչը «Սոլարա» ընկերության արտադրանքի որակական հատկանիշների մասին վկայող կարևորագույն բաղկացուցիչն է, որը արտացոլված է 25 տարվա երաշխիքային ապահովագրմամբ:

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am