«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը նոր տեղեկություններ է հայտնել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակի վերաբերյալ:


Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ: Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ:

«Տղան երկու օր առաջ էր գիտակցության եկել ու ճանաչել ծնողներին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել էր սեպտեմբերի 5-ին՝ անգիտակից վիճակով: Երեխան ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, գլխի, ողնաշարի և մարմնի այլ հատվածներում: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն»,- ասել է Գևորգ Դերձյանը: