ԱՅՍՕՐ ՍԻԼՎԱ ԿԱՊՈւՏԻԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿՆ Է
1918 թ. Երևանում խոլերայի համաճարակից մահացավ ՀՅԴ հայտնի գործիչ, Վանից գաղթած ուսուցիչ և լրագրող Բարունակ Կապուտիկյանը։ Երեք ամիս հետո` 1919 թ. հունվարի 20-ին, ծնվեց նրա դուստրը, որին
մայրը, ի հիշատակ անժամանակ վախճանված երիտասարդ ամուսնու, անվանակոչեց նրա երբեմնի սիրած աղջկա անունով` Սիրվարդ։
Սիրվարդը մեծացավ առանց հոր ու հայրական հիշատակի և դարձավ հանրահայտ բանաստեղծուհի, թերևս ամենանշանավորը բոլոր ժամանակների հայ բանաստեղծուհինե
ՀՈՐՍ
Հա՜յր իմ, քեզ անվերջ խլել են ինձնից,
Մահն է քեզ խլել առաջին անգամ,
Հետո կրկնակի որբացրել են ինձ՝
Զրկելով ինձ քո անունից անգամ։
Զրկել են ինձնից մահդ զգալու,
Մահդ սգալու պարտք ու իրավունք,
Ու ես բնազդով վանել եմ հեռու
Հայր չունենալու մորմոքը մանուկ։
Ու չի երկարել կյանքդ հետմահու
Միակ զավակիդ արցունքում աղի,
Չես ապրել իմ մեջ, որպես ցավ ու հուշ,
Դու ողջակիզված ցավո՜վ քո հողի։
Հայրենյաց սերս՝ քեզնից ժառանգած
Քո հիշատակը չի երկրպագել,
Ու ձիրքս, ձիրքս՝ քո հունդից եկած
Մի տողով անգա՜մ քեզ չի ձոներգել։
Քեզ անվերջ խլել, խլե՛լ են ինձնից,
Ես անվերջ զիջել, ա՛խ, զիջե՜լ եմ քեզ,
Ուշ արցունքներով թախանձում եմ ես՝
Հա՛յր իմ, ների՜ր ինձ․․․
Ֆեյսբուք՝ Սեյրան Գրիգորյան