1. Իմ տանը, իմ ընտանիքում իմ խոսքն օրենք է
Իմ ձայնը վճռորոշ է, իսկ կնոջ ձայնը խորհրդատվական: Սա նշանակում է, որ ես անպայման կլսեմ կնոջն ու ի գիտություն կընդունեմ նրա տեսակետը, բայց վերջնական որոշումը ինքս կկայացնեմ: Այս որոշումը վերջնական է, ու ինձ նվնվոցի, արցունքների, սկանդալների, սպառնալիքների ու մանիպուլացումների միջոցով ճնշելն անօգուտ է: Այդ բոլոր միջոցները միայն կվատացնեմ կնոջ նկատմամբ իմ վերաբերմունքը՝ ընդհուպ մինչեւ հարաբերությունների խզում: Նույնը վերաբերում է նաեւ իմ հետ կանոնավոր վեճերին: Եթե կինը վիճարկում է իմ որոշումների կեսը, ապա նա հաստատ այն կինը չէ, ով պետք է իմ կողքին լինի, ես էլ այն տղամարդը չեմ, որը նրան է պետք:
2. Քանի որ ընտանիքի ղեկավարը ես եմ, ապա ոչ մի այլ տեսակետ ինձ համար ոչ մի կշիռ չունի
Դրա համար էլ եթե ես որոշում եմ կայացրել ու այն հայտնել կնոջս, իսկ նա ինձ ի պատասխան ասել է՝ «Իսկ իմ մայրը համարում է, որ ավելի լավ է այսպես անենք», ապա իմ օրինաչափ պատասխանը կլինի՝ «եթե դու ուզում ես մորդ լսել, ուրեմն գնա մորդ հետ ապրիր»: Կրկնում եմ՝ եթե կինը չի ուզում ընդունել, որ դու ես առաջնորդը ու քո որոշումները ճիշտ չի համարում, չի ուզում հետեւել դրանց, ուրեմն այդ կինը հարմար չէ քեզ: Թող նա հանգիստ փնտրի մեկին, ով կցանականա հնազանդվել նրան:
3. Ընտանեկան բյուջեն իմ հսկողության տակ է
Փողն իմ մոտ է: Բոլոր չնախատեսված ծախսերը քննարկվում են ինձ հետ: Բնականաբար, ես նույնպես կհայտնեմ կնոջս, եթե որոշեմ մեծ գումար ծախսել ընտանեկան բյուջեից, որպեսզի նա իմանա, թե մոտավորապես ինչքան գումար է մնացել: Բայց քանի որ ես ծախսերի հարցում շատ զուսպ եմ, գնումները նախօրոք եմ ծրագրում ու գնում եմ միայն անհրաժեշտ բաները ( այլ ոչ թե հանուն տրամադրության բարձրացման շոփինգ եմ անում կամ էլ ոչ անհրաժեշտ իրերի չնախատեսվաած գնումներ), ապա այդ վերապահումը խորհրդանշական բնույթ ունի: Եթե կինը գաղտնի ծախսում է գումարը կամ էլ գողանում է ընդհանուր բյուջեից ու դրանք բանկի իր գաղտնի հաշվին փոխանցում, ապա ես նման վարքագիծը համարում եմ վնասակարություն: Իսկ տանն ինձ վնասատուներ պետք չեն:
4. Ես կասկածամտությամբ կամ խանդով չեմ տառապում ու կնոջը չեմ հետեւում
Բայց եթե կինն ինձ կասկածի իրական առիթ տա, ապա ես պարզապես կբաժանվեմ նրանից: Ես չեմ կարող ու չեմ ուզում ապրել մի մարդու հետ, որին չեմ վստահում: Իմ կողքին գտնվող կինը պետք է կասկածներից վեր լինի: Եթե նա իրական կասկածների տեղիք է տալիս, ապա նա հարմար կին չէ ինձ համար: Ես չեմ կարող ու չեմ ապրի մի մարդու հետ, ով կորցրել է իմ վստահությունը:
5. Կինը պետք է հասկանա, որ տղամարդու կյանքում ամենակարեւորը նրա նպատակն է
Կինը երբեք չի դառնա իմ կյանքի իմաստը, իմ տիեզերքի կենտրոնը, կուռք, որի շուրջ ամեն ինչ պետք է պտտվի: Ես նրան կսիրեմ, նրա հետ ժամանակ կանցկացնեմ, հոգ կտանեմ նրան ու կանեմ այն ամենը, ինչ պահանջում են նորմալ, առողջ հարաբերությունները: Ես շնորհակալությամբ կընդունեմ կնոջ հոգատարությունը, ջերմությունը, քնքշանքը: Բայց ինձ համար կինը կյանքի իմաստ չէ, ոչ էլ պաշտամունքային աստվածություն, այլ տղամարդու համախոհն է, օգնականը, որը պետք է օգնի հասնել իմ կյանքի նպատակին:
6. Իմ դուռը միշտ բաց է
Սա նշանակում է, որ եթե կինը սկզբունքայնորեն չի կարող համակերպվել ինչ-որ բանի ( այդ թվում՝ այս կանոններին), ապա նա միշտ կարող է ասել «ցտեսություն» ու լքել իմ տունը: Ես մտադիր չեմ նրա ոտքերից բռնել ու աղաչել, որ մնա: Ոչ էլ վրեժխնդիր կլինեմ: Եթե կինը չի ուզում ինձ հետ լինել՝ ուրեմն նա այն կինը չէ, ով ինձ պետք է: Ու ես լրիվ անտարբեր եմ նրա հետագա ճակատագրի նկատմամբ: