Ավստրալիացի կենսաբաններն աշխարհին ներկայացրել են սենսացիոն բացահայտում, որը սպառնում է հանգեցնել հերթական սեքսուալ հեղափոխության:
Պարզվել է, որ հագեցած ինտիմ կյանքը, որը շատերը համարում են լավ ինքնազգացողության գրավական, իրականում թուլացնում է տղամարդու իմունային համակարգը:
Մոնաշի համալսարանի առաջատար մասնագետ բժիշկ Դամիան Դաուլինգը և Արևմտյան Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Լի Սիմոնսը փորձ են իրականացրել դաշտային ծղրիդների վրա և բացահայտել են անքակտելի կապ սպերմայի արտադրման և արուի առողջության միջև: Համենայնդեպս, այս կենդանիների արուների դեպքում շատ դժվարացել է բարձրորակ սերմի արտադրությունը:
Ողջ էներգիան ուղղորդելով սեռական հարաբերությանը՝ նրանք տանջանքների են դատապարտել իրենց օրգանիզմի մյուս համակարգերը, և առաջին հերթին` իմունային համակարգը: Հեղինակները հավաստիացնում են, որ սպերմատոզոիդի ինտենսիվ արտադրման դեպքում տղամարդու օրգանիզմը հատկապես խոցելի է դառնում բակտերիալ ինֆեկցիաների նկատմամբ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ժամանակակից տղամարդը նման է դաշտային ծղրիդին, գինտնականներն ասել են, որ նրանց բիոմեխանզմները նույնն են՝ առաջարկելով տղամարդկանց վերանայել իրենց վերաբերմունքը սեքսի հանդեպ: «Տղմարդիկ ստիպված են լինում գումար վճարել սիրո համար:
Սեքսից հետո նրանց օրգանիզմում ավելանում է բակտերիալ վարակների առաջացման հավանականությունը: Մեր հետազոտություններն, իհարկե, ձեռնոց են նետում սեքսի մասին ավանդական պատկերացումներին, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, և սպերմայի արտադրությունը տղաների վրա այնդքան էլ էժան չի նստում»,- նշում է բժիշկ Դաուլինգը: