Այսպես. 2014թ.-ին նվազագույն աշխատավարձը նախատեսվում է դարձնել 50 000 դրամ, 2015թ.-ին ` 55 000, իսկ 2016թ.-ին 62 500 դրամ,-այս մասին գրում է Փաստինֆոն:
2017 թվականը չի ներառված ՄԺԾԾ-ում, սակայն, ինչպես արդեն նշեցինք, Կառավարության ծրագրով նախանշված է 2017թ.-ին նվազագույն աշխատավարձը հասցնել 70 000 դրամի:
Նվազագույն աշխատավարձին զուգահեռ Կառավարությունը նախատեսում է նաև քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում` շուրջ 80%-ի չափով:Աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, նաև բյուջեի համար լրացուցիչ ծախս է ենթադրում: Կառավարության հաշվարկով 2014թ.-ին լրացուցիչ կպահանջվի 61 մլրդ դրամ , 2015թ.-ին` 27.5 մլրդ, և 2016թ.-ին`39.5 մլրդ դրամ:
Հիշեցնենք. ս/թ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանելով 45 000 դրամ ` նախկին 35 000 -ի փոխարեն, Կառավարությունը ձեռնպահ մնաց այլ աշխատավարձերի փոփոխություն կատարելուց`պատճառաբանելով, որ բյուջեյում լրացուցիչ ծախսի հնարավորություն չկա:
Ինչ վերաբերում է առաջիկա տարիների համար նախանշված նոր ծախսերին, ՄԺԾԾ-ով նախատեսվում է դրանք լրացնել արտաքին նոր պարտքերի և հարկերի միջոցով:
Թե կոնկրետ ինչ նոր հարկային վարչարարություններ են ծրագրվում, առայժմ չի մանրամասնվում:
Ի դեպ, նշենք, որ բյուջեյում փող չլինելու պատճառաբանությամբ նախորդ մի քանի տարիներին Կառավարությունը աշխատավարձերը չէր բարձրացնում:
Օրինակ` 2011թ.-ից, երբ նվազագույն աշխատավարձը 30 000-ից դարձավ 35 000 դրամ, մինչև այս տարվա կեսը այն նույնությամբ պահպանվել էր: Իսկ քաղծառայողների բազային աշխատավարձը 2008թ.-ի հունվարի 1-ին հաստատվելով 40 000 դրամ, այդքան էլ մնացել է մինչև օրս:
Ի դեպ, թեև Կառավարությունը արդեն հրապարակավ հայտարարում է առաջիկա տարիներին աշխատավարձերի 80 տոկոսանոց բարձրացման մասին, սակայն ՄԺԾԾ-ում բոլորովին այլ թվեր է ֆիքսել: Ըստ այդ ծրագրի նախագծային տարբերակի` 2014թ.-ին աշխատավարձերը կբարձրանան 20 տոկոսով, 2015թ.-ին 7.5 և 2016թ.ին` ևս 10 տոկոսով:
Այսինքն առաջիկա 3 տարում աշխատավարձերը կբարձրանան ոչ թե 80, ինչպես պնդում է Կառավարությունը, այլ ընդամենը 37.5 %-ով: