«Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում։
Մարդիկ վարակում են իրենց ընկերներին, ում հետ ամեն օր շփվում են։
Մարդիկ վարակում են իրենց ընտանիքներին, ում հետ ամեն օր շփվում են։
Մարդիկ վարակում են իրենց աշխատանքային կոլեկտիվները, ում հետ ամեն օր շփվում են։
Վաղը, երբ այդ ընկերներից մեկը թարմ վարակված մոտենա իր ընկերությանը, ընտանիքին, կոլեկտիվին, այլևս չի կարող նրանց վարակել, որովհետև նույն մարդկանց 2 անգամ վարակել անհնար է։
Իսկ մենք հիմնականում շփվում ենք նույն մարդկանց հետ՝ մեր շջապատում, ընտանիքում, աշխատավայրում։
Հայաստանում կան ամբողջական գյուղեր և ավաններ, որտեղ մարդիկ հարեվաններից բացի այլ մարդու հետ ամիսներով չեն շփվում։
Մյուս կողմից.
Հայաստանում թեև կա 3 միլիոն մարդ, բայց ընդամենը կես միլիոնն է, որ աշխատում է, ու ակտիվ շփումների մեջ մտնում։
Հետևաբար այդ կես միլիոնն է, որ պիտի դիտարկել որպես համաճարակի շարժիչ զանգված։
Ու այդ հիմնական կոնտինգենտի շրջանում 100 հազարը չեն գերազանցի սոցիումի հետ հաճախակի շփվող աշխատողները՝ վարորդներ, դրամարկղի աշխատողներ, բուժաշխատողներ, սպասարկման ոլորտի անձինք և այլն։
Ահա այդ 100 հազարի վարակվելն էլ դառնալու է շրջադարձային՝ համաճարակի ողնաշարը կոտրելու համար։ Ու նրանք վարակվելու են առաջին հերթին, քանի որ շատ շփումները մեծ ռիսկ են ստեղծում վարակվելու համար։
Օրը ունենք գրանց ված 500 դեպք միջինում։ Չգրանցվածն էլ հետը մոտ 2500 դեպք միջինում։
100 հազարի վարակվելու համար 40 օր էր անհրաժեշտ։
Մայիսի 4-ից հաշված՝ անում է հունիսի 14:
Մոտավոր։
Խիստ մոտավոր։
Այնպես որ, գոտեպնդվեք, բան չմնաց...»: