Նախաճաշը պարբերաբար բաց թողող տղամարդիկ գտնվում են սրտի պրիստուպների և մահացու ելքով սրտի իշեմիկ հիվանդության զարգացման բարձր վտանգի խմբում: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարկվել է Ամերիկայի սրտաբանների ասոցիացիայի Circulation ամսագրում:
Հարվորդի առողջապահական դպրոցի հետազոտողները վերլուծել են 45-82 տարեկան 27 հազար մարդու մոտ 16 տարվա ընթացքում սննդի ընդունման հաճախականությունը: Հետազwտության ընթացքում 1.500 մարդու մոտ առաջին անգամ նկատվել է սրտի հետ խնդիրներ: Պարզվել է, որ նախաճաշը բաց թողող տղամարդկանց մոտ սրտի նոպայի առաջացման և սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահվան վտանգը 27 %-ով ավելի բարձր է եղել քան այն մարդկանց մոտ, ովքեր բաց չեն թողնում առավոտյան սնունդը: Հետազտության ժամանակ նաև պարզվել է, որ նախաճաշ չանողները ավելի հաճախ լինում եմ երիտասարդ, ամենայն հավանականությամբ ծխող, չամուսնացած, զբաղված ամբողջ աշխատանքային օրով, ավելի քիչ ֆիզիկապես ակտիվ և շատ օլկոհոլ օգտագործող մարդիկ:
Բժիշկները նախազգուշացնում են նաև, որ ուշ ժամին սնվելը նույնպես վտանագվոր է առողջության համար: Այսպես ուշ երեկոյան սնվող տղամարդիկ 55 %-ով վտանգի են ենթարկում իրենց առողջությունը ստանալու սրտի իշեմիկ հիվանդություն: «Նախաճաշի բաց թողումը ազդում է մի քանի վտանգավոր գործոնների վրա, այդ թվում ավելորդ քաշ, բարձր արյան ճնշում, բարձր խոլեստերին և դիաբետ, ինչի արդյունքում ժամանակի ընթացքում կարող է բերել սրտի պրիստուպի»,- նշել է գլխավոր հետազոտող դոկտոր Լիա Քեհիլը: