Մինչ ամառվա շոգին Երեւանն ալեկոծվում է տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական պայքարի ֆոնին, «Ժամանակ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գծատեր Սամվել Ալեքսանյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում են առաջիկա օրերին ընտանիքներով մեկնել Մոնակո հանգստանալու: Նախկինում, ինչպես հայտնի է, նրանք գերադասում էին Դուբայը:
Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով` ավելի ուշ հնարավոր է նրանց միանա Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, ով թե՛ Ալեքսանյանի, թե՛ Ծառուկյանի երեխաների քավորն է:
Մեր տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Սամվել Ալեքսանյանին, սակայն վերջինս անջատեց հեռախոսը»,- գրում է «Ժամանակը»: