Երևանի զորամասերից մեկի հրամանատար,փոխգնդապետ Անդրանիկ Հովհաննիսյանը մեղադրվում է իշխանազանցության,պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ: Այս մասին է գրում «Ժամանակ» թերթը` հավելելով, որ զորամասի նյութական պատասխանատու Անդրանիկ Հովհաննիսյանը 2,5 տարվա ընթացքում 14մլն. դրամի վառելիք է յուրացրել:

Ըստ մեղադրանքի` 2010թ. հունվարից մինչև 2012թ. մայիսը ՊՆ –ն նշված զորամասին վառելիք է հատկացրել, որը հրամանատարը հաշիվ-ապրանքագրերով ստացել է ՊՆ 3 զորամասերից: Սակայն իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 23 320 լ.  13 992 000 դրամ արժողությամբ վառելիքը յուրացրել է` զորամասին պատկանող տարբեր ավտոմեքենաների 126 ուղեգրերում կեղծիք կատարելով, ինչպես նաև` անհիմն ուղեգրեր կազմելով, նշելով անհիմն երթեր, որոնց արդյունքում անհինն դուրս է գրվել բենզին:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 26.07.2013թ. համարում: