Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոցի (ԱՄՆ) հետազոտողները որոշել են պարզել, թե ինչու է տղամարդկանց մոտ, անկախ տարիքից, հիվանդության ծանր ընթացքի եւ COVID-19-ից մահվան ավելի մեծ ռիսկ, քան կանանց մոտ: Նրանք անցկացրել են հրապարակված նախակլինիկական տվյալների տեսություն՝ սեռական հորմոնների, հատկապես էստրոգենների՝ կանանց հորմոնների գործունեության վերաբերյալ: Տեսությունը հրապարակվել է Current Hypertension Reports ամսագրում:

Հետազոտության համաձայն՝ անգիոտենզին փոխակերպող 2 ֆերմենտը (ACE2), որը կցված է սրտի, զարկերակների, երիկամների եւ աղիների բջջային թաղանթներին, կորոնավիրուսի բջջային ռեցեպտոր է հանդիսանում, որը պատասխանատու է COVID-19-ով վարակման համար: Նա օգնում է վիրուսը տեղափոխել այս օրգանների բջիջներ:

Վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ սրտում ACE2 էստրոգենի մակարդակի նվազումը կարող է ազդել կանանց մոտ COVID-19-ի ծանրության վրա: Եւ հակառակը՝ հյուսվածքներում ACE2-ի ավելի բարձր մակարդակը կարող է բացատրել, թե ինչու են կորոնավիրուսի վարակի ախտանիշները տղամարդկանց մոտ ավելի ծանր, քան կանանց մոտ:

Հետազոտողները հուսով են, որ էստրոգեն հորմոնի դերի ուսումնասիրումը ACE2-ի դրսեւորման եւ կարգավորման մեջ կօգնի բացատրել COVID-19 վարակի եւ դրա արդյունքի գենդերային տարբերությունները, ինչպես նաեւ ուղեցույց կհանդիսանա նոր բուժումների մշակման համար:

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսը ախտահարում է սիրտը, եւ որ էստրոգենը պաշտպանում է կանանց սրտանոթային հիվանդություններից»,- ասում է հետազոտության հեղինակ, բ․գ․դ․ պրոֆեսոր Լին Գրոբանը,- Այդ պատճառով ամենահավանական բացատրությունը սեռերի միջեւ հորմոնալ տարբերություններն են: Տեսությունը հաստատել է, որ էստրոգենը իսկապես պաշտպանում է կանանց կորոնավիրուսի ծանր տեսակից»: