«Հայաստանի միջավայրում հաղթանակներ և պարտություններ չեն կարող լինել»–«Առավոտի» հետ զրույցում, հակադարձելով թերթի դիտարկմանը, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման թեկուզ ժամանակավոր կասեցումը իշխանության առաջին պարտությունն էր, ասել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

 

«Առավոտ» թերթի հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար։ Այն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում.

 

...Հարցին՝ փաստորեն, իշխանությանը ոչ թե վախեցնում է հասարակության պահանջատիրությունը, այլ ոգևորո՞ւմ է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախ՝ պահանջատիրություն չկար, կային առաջարկներ։ Մարդիկ ոտքի կանգնեցին, ասացին, որ մենք հնարավորություններ չունենք նման ուղեվարձ վճարելու։ էդտեղ որևէ էդպիսի լուրջ խնդիրներ ես չեմ տեսնում, բայց գնահատում եմ նաև մոտեցումները»։

 

Նկատեցինք, որ պայքարը շարունակվում է, որ ուղեվարձի թանկացումը կասեցնելու որոշմամբ ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ սկսվում։ ՀՀԿ փոխնախագահը հակադարձեց. «Դե, բնական է, եթե մարդիկ մտածում են, որ հաղթել են... յուրաքանչյուր մարդ, ով իր մեջ հաղթանակի իմիտացիա է ստեղծում, նաև շոկի մեջ է ընկնում։ Դա արդեն ես համարում եմ այլանդակ մոտեցում։ Սա ավելի շուտ համայնքային իշխանության և հասարակության միավորվելու աոաջին փորձերից մեկն է, քան որևէ պահանջ ներկայացնելու կամ պահանջատիրաթյան։ Իսկ դա նորմալ, գնահատելի երևույթ է։ Կարծում եմ, որ դեղնակտուցները կսովորեն աոաջիկայամ՝ Երևանի ընտրյալ քաղաքապետը նաև ունկնդիր է իրենց առաջարկներին, Երևան քաղաքի բնակչության խնդիրներին»։

 

Իսկ ընդհանրապես, պարոն Սահակյանը չի կարծում, որ Տարոն Մարգարյանի՝ ուղեվարձը թանկացնելը կասեցնելու որոշումը կարելի է հաղթանակ համարել, քանի որ գտնում է, որ դա տրանսպորտային համակարգը «անկում ապրելու որոշում» է՝ անսալով Երևան քաղաքի բնակիչների «մի փոքրիկ խմբի առաջարկություններին»։ 150 դրամ ուղեվարձի որոշումը, ըստ ՀՀԿ– ական պատգամավորի, «ոլորտը ի մի բերելու» որոշում էր։ Ամեն դեպքում նա գտնում է, որ կատարվածը վառ ապացույցն էր նրա, որ քաղաքային իշխանությունն իր Ֆունկցիաները լիարժեք կատարում է՝ համատեղելով նաև համայնքի բնակիչներին։

 

«Սիվիլնեթին» տված հարցազրույցում պարոն Սահակյանն ասել Էր, որ եթե իշխանությունները ցանկություն ունենային, մի էանի ժամում կմարեր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առիթով առաջացած շարժումը։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչը նկատի ուներ ՀՀԿ փոխնախագահը։ «Քաղաքային իշխանությունն ու քաղաքական ուժը եթե ցանկանային, կարող էին նաև որոշակի գործընթացներ կազմակերպել և 150 դրամ ուղեվարձի որոշումը մինչև վերջ տանել, որի կողմնակիցն եմ ես։ Մենք բավականին լուրջ քաղաքական ուժ ենք և կկարողանայինք մարդկանց բացատրել, որ Երևան քաղաքը պիտի տրանսպորտ ունենա։ Այս որոշումը տրանսպորտազրկման որոշում էր, որն ինձ համար ընդունելի չէ»,– ասաց մեր զրուցակիցը։