«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։ – Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք ՀՀ-ի, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ձեռք բերված համաձայնության շուրջ։ Համարո՞ւմ եք, որ սա մեր կապիտուլյացիան է։ – Սթափ նայենք իրավիճակին։ Մոսկվայում կա բազում ուժեղ ադրբեջանա-թուրքական լոբբի, որոնք ադրբեջանական քարոզչությունը փորձում են որպես իրականություն ներկայացնել։ Այդ լոբբին երեկվանից, այսօր առավոտվանից զարթնել է, սկսել են գիտակցել, թե իրականում ինչ կատարվեց։ Այդ մարդիկ չափազանց դժգոհ ու անհանգստացած վիճակում են գտնվում՝ սկսած ամենաթունդ կազմակերպիչ ՌԴ-ի դեսպան Բյուլբյուլօղլիի որդուց, որը նամակներ է գրում ռուսական ու ժային կառույցներին, միջոցառումներ իրականացնել, իրեն պատռելով մեյդան ընկնում։

Իրենք այսօր արթնացան, մի հատ էլ սթափ նայեցին իրավիճակին ու գիտակցեցին, որ իրենք դե ֆակտո, իսկ հետագայում նաև դե յուրե պարտվել են։ Ռուսական հռետորաբանությունը խաղաղապահ ու ժերի մուտք գործելուց հետո սկսեց փոխվել, կոշտանալ։ Իրենք զարթնեցին ու գիտակցեցին, որ ԼՂ-ն կորցրել են։ Փաստենք մի բան՝ Ադրբեջանը վերջնականապես ու անշրջելիորեն կորցրեց ԼՂ-ն։ Մենք այդ շրջանները համարում էինք անվտանգության գոտի, խոսում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի մասին։

Միջազգային հանրությունը չէր համարում ԼՂ անկախ պետություն, համարում էին, որ էթնիկ խնդիրները անհրաժեշտ է լուծել ու ինչ-որ ձևով ապահովել հայ ազգի անվտանգությունը։ Մենք այլ բան էինք ասում, սակայն իրականում միջազգային հանրությունը՝ կոնկրետ գերհզոր պետություններ, այս քաղաքականությունն էին վարում: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը հասկացավ, որ իրավիճակը փոխվեց։ Բերեցին երկաթե պատ կանգնեցրին ԼՂ-ի ու իրենց միջև։ Այո, այդ շրջանները ժամանակավորապես անցան իրենց տրամադրության ներքո։

Սակայն ի՞նչ կատարվեց. ռուսական կողմը բերեց ու ժի զոռով երկաթե պատն իրենց առաջ փակեց։ Իրենք կարծում էին՝ ամեն բան իրենց ձեռքերում է, գերհզոր են, պահը կգա՝ կգրավեն ԼՂ-ն, սակայն այժմ հասկացան, որ ԼՂ-ն իրենց ձեռքերից վերցրին։ Սա հարցի լուծում չէ, սա միջանկյալ, ընթացիկ քայլ էր։ Այստեղ պարզապես զինադադար հաստատվեց։ Իրենց տվեցին վառած, քանդած, ֆոսֆորով թունավորված, քիմիական զե նքերով թու նավորված տարածքներ։ քսան-երեսուն տարվա ընթացքում անգամ եթե միլիարդներ ծախսեն՝ այդ վերականգնողական աշխատանքները շատ բարդ են լինելու։ Այժմ դրանք պայմանականորեն իրենց տրամադրության տակ են, բայց ԼՂ-ից զրկվեցին, հարցի լուծում չտվեցին, իսկ բոլոր ջանքերը ի չիք դարձան։ Ադրբեջանը բացարձակապես չի կարողանում վերահսկել զինվորականների քանակը, ինքը չի կարող ներս մտնել հաշվարկներ անել։ Ադրբեջանը գիտակցեց, որ այդ խաղաղապահների անվան ներքո իրենց մոտ բերեցին ռուսական հատուկ նշանակության հարվածային սպե ցնազի բարձր տեխնոլոգիաների տիրապետող փորձված կոնտինգենտ։

Այժմ ասում են՝ ո՞նց հասկանանք տվյալ իրավիճակը։ 2-րդ՝ Թուրքիան ամեն բան անում էր, որ ինքն էլ այնտեղ մտնի, սակայն դրանից նրան զրկեցին։ Իրենց համար սրանք սառը ցնցուղներ են։ Թուրքիան ասաց՝ բա ո՞նց անենք, ի՞նչ անենք, եկեք այդ մոնիտորինգի կենտրոնները ստեղծենք: Թուրքիան ասաց՝ ուրեմն մենք էլ գանք նստենք Ստեփանակերտում ու Շուշիում։ Ռուսական կողմը կտրականապես մերժեց՝ ոչ մի թուրքի ոտք չի մտնելու։

Թուրքերը գիտակցեց, թե ինչ է կատարվում, իրենց փորձագետները հասկացել էին, որ երբ ամենավերջին պատրաստությամբ զո րքերը, որոնք Իդլիբում մաքրեցին հյուսիսային մասը, հիմա այստեղ են՝ իրենց համար ամեն ինչ կորած է։ Ադրբեջանն այսօրվա դրությամբ խայտառակ հիստերիայի մեջ է, իրենք հասկանում են, որ կորցրել են Ղարաբաղը։ Հիմա Ալիևը վերջացել է, ժամանակավորապես ոգևորում է իր հասարակությանը, սակայն դա երկար չի տևելու։ Եթե պարզ խոսենք՝ տեղի ունեցավ Ադրբեջանի մասնատում Թուրքիայի ու ՌԴ-ի միջև։

Ռուսական կողմն անընդհատ կոչ է անում՝ մի խնդիր կա, որ ԱՀ-ն ինքնակամ չհայաթափվի։ Դա բացառվում է, այդպիսի բան չպետք է թույլ տալ։ Նույնիսկ ՀՀ-ի տարածքով անցնող այդ ճանապարհից մենք շահույթներ ենք ստանալու, այնպես չէ, որ ով երբ ուզի՝ կարող է անցնել-գնալ։ Այդ ամենը պետք է կոնկրետ մշակումներ ստանա։ Անշուշտ կան շատ խնդիրներ Հայաստանի իշխանությունների հետ կապված, եղան բազում բացթողումներ՝ դիվանագիտական ու պետական։ Այս ամենը կարելի էր անել մի քիչ ավելի շուտ, մի քիչ ավելի քիչ զոհերի գնով կամ առանց զոհերի։ ՌԴ-ն այս իրավիճակում անգամ իր ծրագիրն իրականացրեց, ու Ադրբեջանի մասնատումը տեղի ունեցավ։ – Այս ամեն ինչով հանդերձ՝ ունենք մի վիճակ, որ այս համաձայնագիրն ավելի վատն է , քան անգամ Լավրովի պլանը, և այն, ինչ ժամանակին ասում էր 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ – Պետք է ժամանակաշրջանը նայենք։ Կա այս իրավիճակում նաև պլյուս։ Այժն Ադրբեջանը քանդվում է, այն ժամանակ չէր քանդվելու։ Հաջորդ՝ հարցն ավելի հստակ է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի։

– Որն այս համաձայնագրով առհասարակ չի շոշափվում։ – Դա համաձայնագիր չէ, միջանկյալ որոշում է։ Ինքը՝ Պուտինը նույպես ասաց, որ սա համաձայնագիր չէ։ Համաձայնագիրը ԼՂ-ի կարգավիճակի մասին լինելու է ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Այժմ ՌԴ-ին այս գործողությունների համար տրվել էր մանդատը, սակայն դա կարգավիճակին չէր վերաբերում։ Ասում են՝ հինգ տարի կամ տասը տարի, սակայն վերջ։ Ադրբեջանը դարձավ Թուրքիայի վիլայեթը, վասալը։ Ադրբեջանը գիտակցում է, որ ինքն իր տարածքում դե ֆակտո ոչինչ չի որոշում։ ՌԴ-ն էլ ասում է՝ դուք ձեզ մեղադրեք։

Հանկարծակիի էիք բերում ՌԴ-ին, դե ստացեք, գնացիք կզեցիք, դարձաք թուրքական վիլայեթ՝ ստացեք։ Ժամանակին ձեզ առաջարկում էինք ԵԱՏՄ, սակայն մերժեցիք, դուք ասացիք՝ մեր մեծ ախպերների հետ ու ժով կգանք ու ամեն բան կվերցնենք: Ռուսական իշխանությունները անալոգիաներ են տանում Վրաստանի հետ։ Հարավային Օսիայում կանգնած էին ռուսական խաղաղապահները, Վրաստանի կողմից սկսեցին կրակել, մյուս կողմից՝ նույնպես։ Մարդիկ զոհվեցին, հրթ իռակոծվեցին։ Հետո սկսեցին որոշել, թե ով է 1-ինը կրակել։ Սակայն արդյունքում ռուսական զորքը գնաց հասավ Թիֆլիսի մատույցներ, ու եղավ Սարկոզիի միջնորդությամբ հայտնի պայմանավորվածությունը։ Սակայն արդյունքում ի՞նչ եղավ։ Հարավային Օսիան ու Աբխազիան վերջնականապես կորան Վրաստանի համար, մնացած Վրաստանն էլ գրավեց Թուրքիան։ Այսօրվա դրությամբ էլ Վրաստանի իշխանությունների խայտառակ պահվածքը ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի պատճառով է։ Կոպիտ ասած՝ Վրաստանը կիսվեց ՌԴ-ի ու Թուրքիայի միջև։ Դե ֆակտո այդպես է։ Այժմ նույն իրավիճակում է Ադրբեջանը՝ իր խելոք ՄԳԻՄՕ ավարտած նախագահի շնորհիվ։ Ադրբեջանն այսօր առավոտը արթնացավ, մի քիչ սառը դատեցին, սթափվեցին ու հասկացան, որ կորցրել են Ղարաբաղը։ – ՀՀ-ում շատերը սա որպես պարտություն են համարում ու մեղադրում օրվա իշխանություններին։ – Չկա պարտություն, հայ զինվորը հաղթել է։ Այդ խաժամուժը, որ տաս հոգով հարձակվել է Արարատ Միրզոյանի վրա, լավ տղաներ չեն։ Սա վերջնագիր չէ, սա միջանկյալ լուծում է։ Համոզված եղեք՝ և՛ Շուշին, և՛ Հադրութը լինելու են հայկական։ Այժմ Ադրբեջանի նախագահի ՌԴ կատարած զանգերին չեն պատասխանում։ Նրան ասում են՝ դու դարձար վիլայեթ ու ճп րտ։ Դու հարց լուծող չես, դու ոչ մի բան չես։

Ասում են՝ մենք հաղթել ենք, սակայն նրանց շատ լավ բացատրել են՝ դուք պարզապես դարձել եք ճորտ։ Կորցրել եք ձեր Ադրբեջանը, վերահսկողությունը ձեր երկրի հանդեպ, այն կիսվեց սուլթանատի ու ՌԴ-ի միջև։ Դու էլ նշանակված մարդ ես, որ այսօր-վաղը չես լինի։ Որոշ ժամանակ անց այլ գործողություններ են լինելու։

Մեկ էլ տեսար սի րիացի ռադիկալները կրակեցին ռուսական խաղաղապահների վրա, նրանք էլ գնալու են առաջ։ Մեր տղաները հաղթել են։ Ռուսական կողմը հստակ ասում է՝ ամեն մեկս բարեկամ ու ընկեր ունենք, խոնարհվում ենք հայ զինվորի առաջ։ Անշուշտ, խնդիրներ կան Շուշիի հետ կապված, սակայն դա էլ է հետ գնալու։ Դրա համար չի կարելի, որ այսօրվա դրությամբ որևիցե մեկը դուրս գա Արցախից, մենք չպետք է հայաթափենք Արցախը։ Այսօրվա դրությամբ կա ռուսական ռազմական հզոր խմբավորում, ու Ադրբեջանը մասնատված է։ ՌԴ-ն հստակ ցույց տվեց, որ իր սահմանների մոտ այդպիսի կե ղտոտ խաղեր թույլ չի տալու։ Սա թող հստակ ֆիքսեն։ Իսկ ՀՀ-ում դավաճաններ պետք չէ փնտրել, չկա դավաճանություն, կա միջանկլյալ լուծում։ Մենք հաղթել ենք։