Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որեւէ բան ղեկավարելու ինքը պատեհ առիթ է փնտրում, որ կարողանա կատարել այն, ինչ 25-30 տարի իր ճակատին կրել է պարտության խարանը եւ այսօր պետք է իրագործեր իր ծրագիրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Նա տեսնում է, որ իր թշնամի պետության ղեկավարն ունակ չէ վարելու պատերազմ: Բնականաբար, թույլ ղեկավարի օրոք, դիմացինդ նախընտրում է այդ պատեհ առիթը եւ սկսում է վարել իր պտերազմը: Պատերազմը սկսվեց նաեւ նրա համար, որ մեր պետության այսպես կոչված ղեկավարը, պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ սկսած ռազմական, տնտեսական, քաղաքական ոլորտներից:

Ինչ վերաբերում է պարտւթյանը, ապա ես կասեմ հետեւյալը, որ երբ երկրի պաշտոններից հեռացնում են կամ հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից, քո ամբողջ գեներալիտետին, որոնք կռել էին երկու հաղթանակ, եւ ասպարեզ են բերում մարդկանց, որոնք ունակ չեն պատերազմ վարելու կամ չգիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում պատերազմը, բնականաբար իրենք պետք է պարտություն կրեին: Երբ երկրի ղեկավարը պաշտոնների է նշանակում եւ հերոսների կոչումներ է շնորհում մարդկանց, որոնք ոչինչ չէին կատարել»,-ասաց նա:

Աշոտ Մինասյանը շարունակեց. «Այդ օրերին, երբ սկսվեց նահանջը, ամբողջ հանրապետությունում հնչում էին հաթելու ենք, հաղթում ենք կոչեր: Այդ պոռոտախոսությունը սկսեց մեզ ուտել: Այդ օրերին ինձ զանգում է գեներալ Մանվել Գրիգորյանը, մենք զրուցում ենք: Ինձ հարցնում է՝ ինչ է կատարվում: Ես այդ ժամանակ Ֆիզուլիից ներքեւ էի գտնվում: Ես ասում եմ, որ մենոնք հասել են Հորադիզի մոտ խաչմերուկ կա, այդտեղ, բայց խաչմերուկը վտանգված է, որովհետեւ տանկեր են հասել այդտեղ:

Մեր այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը ոչ ադեկվատ վիճակում, գուցեեւ հարբած վիճակում, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, դրա համար ես ձեզ կպարգեւատրեմ հերոսի կոչումներով: Չկայացված գեներալիտետը դա համարում է հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում են իմ ասած Քյանթ Հորադիզ կայանի խաչմերուկ:

Երբ Փաշինյանին զեկուցում են, որ հասել են այնտեղ, նա մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի կոչում:

Իր նպատակն այն է, որ հանրությանը ներկայացվի, թե ազատագրել է Լելե Թեփեն, որը տվել են նախկին իշխանությունները: Այդ մեծամտությունը, որը կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձեւավորվում է նաեւ գեներալիտետի մոտ: Ոգեւորվելով այդ ամեն ինչից՝ նրանք սկսում են առաջանալ մինչեւ համապատասխան խաչմերուկ: Այդ ժամանակ ես հարցը քննարկում եմ գեներալ Մանվելի հետ, նա հարցնում է իրավիճակի մասին, ուզում է իմանալ՝ արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետեւից: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, ինչքան զոհ ենք տվել այդտեղ, որովհետեւ արդեն բոլորիս է պարզ, թե ինչքան կորուստ կարող էինք ունենալ:

Եթե հետեւակը, զինվորը տանկերի հետ նույն տեղում չեն գտնվում, տանկերը թիրախ են լինում ու այդպես էլ եղավ: Զորքը սկսում է ահավոր թափով նահանջել: Ես չգիտեմ դա նահանջ ասեմ, թե փախուստ, բայց ամոթ այդ գեներալիտետ կոչվածին»:

Մինասյանը նշեց, որ եղել են իրական հերոսներ, ինչպիսիք ենք Կարեն Ջալավյանը, Սերգեյ Շաքարյանը, սակայն կան մարդիկ, որոնք օդից Ազգային հերոսի կոչում ստացան, խոսքը վերաբերում է գեներալներին. «Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում»:


«Փախնող զորքի հրամանատարին շնորհում են հերոսի կոչում: Ուզում էին հերոսի կոչումներ շնորհելով՝ ինչ-որ որ բան ցույց տալ: Նույն փախնող զորքի հրամանատարին, ի դեպ փախնելը ես ֆիքսել եմ, պախարակել ենք, հանում են իր աշխատանքից Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը ու նշանակում են Սովետաշենի գնդի հրամանատար:

Ես մտածում եմ, որ սա պայմանավորված պարտություն տանելու իրավիճակ էր: Ամբողջ խուճապը սարքող մարդկանց իրենք սկսեցին տեղավորել կամ տարբեր պաշտոնների, կամ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել նրանց: Սա պետության ներսում կոչվում է դավաճանություն: Այդ ամբողջ դավաճանության հիմնական մեղավորը երկրի համար մեկ պատասխանատուն է, ում անունն է Նիկոլ Փաշինյան»,-ասաց Աշոտ Մինասյանը: