Փետրվարի 1-ից մեկնարկեցին Թուրքիայի և Ադրբեջանի զինվորականները հերթական համատեղ զորավարժությունները սկսեցին, այս անգամ՝ Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում։

Վարժանքները կշարունակվեն ավելի քան տասը օր։ «Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», - օրեր առաջ հայտարարեց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։

Մինչ վարժանքների մեկնարկը՝ անցած շաբաթավերջին, Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու և ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախատեսվում է նաև փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։

Ձմեռային այս վարժանքները նորություն չեն․ մի քանի տարի է՝ երկու երկրների զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, սակայն, դրանց հանդեպ ուշադրությունը շատ ավելի մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում։

Բայց ո՞ւմ համար պարզ չէ, որ թուրք-ադրբեջանական վարժանքները ոչ միայն չեն նպաստում, այլև կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին Անկարայից և Բաքվից հնչող հավաստիացումները։

Այսինքն, մի կողմից Բաքուն ու Անկարան, տարածաշրջանում խաղաղության, համակեցության, տնտեսական ծրագրերի մասին են խոսում, մյուս կողմից պատրաստվում պատերազմական հնարավոր իրադրության:

Թուրքիայի և Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժությունները տեղի են ունենում մեկուկես ամիս անց Ղարաբաղում 44-օրյա պատերազմից, որին, ըստ մի շարք հաղորդումների, ուղղակի մասնակցություն են ունեցել նաև թուրք զինվորականները։
Իհարկե, «Ձմեռ-2021»-ը ևս ուժի ցուցադրում է՝ Հայաստանը վախի մթնոլորտում պահելու համար, Սյունիքի ուղղությամբ կոնկրետ ուղերձ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը:

Վերհիշենք, թե նախորդ պատերազմից առաջ քանի անգամ թուրքական պատվիրակություն այցելեց Բաքու, վերջին պատվիրակության այցը՝ օգոստոսին էր: Հիմա էլ, մինչ վարժանքների մեկնարկը՝ Ադրբեջան ժամանեց Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը ։

Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու և ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլև՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Այսինքն, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ամրապնդել իրենց բանակները, դա անվանելով՝ իբր անում են՝ «խաղաղության ու կայունության» հաստատման համար:
Հիշեցնենք, - Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը օրեր առաջ հայտարարել էր. «Հայաստանի սահմանների մոտ իրականացվող զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում