Մարդկության և մոլորակի համար բազմաթիվ պոտենցիալ վտանգներ այսօր գոյություն ունեն։ Եթե հաշվի չառնենք համաճարակները, ռոբոտնեի ապստամբություններն ու աստերոիդնեի բախումները մոլորակին, միևնույն է, առավել վտանգավոր աղետներ կարող են տեղի ունենալ՝ երկրաշարժեր, ցունամիներ, հրաբուխների ժայթքումներ կամ կլիմայի կտրուկ փոփոխություն։
Չնայած ժամանակակից տեխնոլոգիաների գոյությանը, որոնց օգնությամբ մասնագետները կարողանում են մոտավոր տվյալներ ձեռք բերել սպասվող աղետների մասին, դրանց 100%-ով վստահել հնարավոր չէ։
Թվարկված աղետներից անգամ մեկը կարող է ողջ աշխարհի համար հսկայական խնդիր դառնալ։
Անխոս՝ հրաբուխներն այսօր մեծ վտանգ են ներկայացնում մոլորակի համար։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ դրանք ժայթքել են և ավիրել շրջապատում գտնվող ամեն ինչ։
Այսօր էլ այդ հրաբուխները քնած չեն, այլ սպասում են իրենց ժամին։ Գոյություն ունեն հասարակ հրաբուխներ, և գոյություն ունեն սուպերհրաբուխներ, որոնց ժայթքումը կհանգեցնի գլոբալ աղետի։ Այդպիսին են համարվում մոլորակի 20 հրաբուխներ, որոնք գտնվում են Հարավային և Հյուսիսային Ամերիկաների տարածքներում։
Վերջին անգամ սուպերհրաբուխ է ժայթքել ավելի քան 26,000 տարի առաջ Նոր Զելանդիայում։
Հսկայական ծավալով մոխիր և այլ թունավոր նյութեր են արտամղվել օդ, ողջ աշխարհում 6 տարի շարունակ թթվային անձրևներ ե տեղացել, փոշու ճառագայթները երկար ժամանակ արևի լույսից ծածկել էին մեծ տարածքներ։ Հարկ չկա խոսելու այն մասին, թե մարդիկ որքան են տուժել։
Սակայն սա միայն մի մասն է այն հետևանքների, որոնք կարող են առաջանալ սուպերհրաբխի ժայթքման հետևանքով։ Չի կարելի մոռանալ ցունամիների մասին, որոնք առաջանում են, երբ արթնանում են հրաբուխները՝ գտնվող ջրերից ոչ հեռու։ Կլիմայական փոփոխություններ կառաջանան, հրաբխային մոխրի և գազերի փոթորիկներ կսկսվեն։
Պոտենցիալ մեծ վտանգ են գիտնակաները համարում Յելոուսթոուն հրաբուխը, որը ժայթքման արդյունքում ունակ կլինի մոլորակի համար ծայրահեղ պայմաններ առաջացնելու։ Պակաս վտանգավոր չեն նաև ստորջրյա հրաբուխները, որոնք ևս բազմաթիվ են մեր մոլորակի վրա։
Աղբյուր` https://blognews.am/