Գիտե՞ք՝ մարդկանց մեծ մասն ինչ օրացույցով է ապրում: Ապրում ենք մենք Գրիգորյան օրացույցով: Նրա հիմքերը գալիս են հին հռոմեական օրացույցից: Մի ժամանակ հին Հռոմում տարին ուներ 10 ամիս:

Սկսվում էր այն մարտին և ավարտվում դեկտեմբերին: Իսկ ահա Նում Պոմպիլիում կայսրը որոշեց, որ հարկավոր է օրացույցը գրանցել ըստ լուսնի 12 ցիկլի: Այդպես օրացույցում հայտնվեցին հունվար և փետրվար ամիսները:

Նրանցից յուրաքանչյուրն ուներ 28 օր, բայց հետո որոշվեց հունվարին ևս մեկը ավելացնել, քանի որ հռոմեացիները կարծում էին, որ ամսվա մեջ հավասար քանակով օրերը դժբախտություն են բերում:

 

Սկզբում ամեն ինչ կարգին էր, բայց ընթացքում ցիկլը խախտվեց, և ևս մեկ ամիս ավելացնելն անհնար էր:

Այդ ժամանակ կառավարում էր Հուլիոս Կեսարը, ով կարգավորեց տարին, որի դեպքում 3 տարի ընթանում էր 365 օրով և մեկ տարի՝ 366: Փետրվարին հասավ 29 օր, իսկ նահանջ տարվա մեջ՝ 30: Կեսարն ամառվա իր սիրած ամիսն անվանեց իր իսկ անունով:

Եվ դա այդպես կընթանար, եթե չլիներ հզոր Օկտավիանոս Օգոստոսը:

 

Օգոստոսին դուր չեկավ, որ իր անունով կոչած ամիսն ունի ոչ հստակ 30 օր, և ավելացրեց դրան ևս մեկը:

Եվ դա արվեց ոչ մեծ նշանակություն ունեցող փետրվարի հաշվին: Ահա թե ինչու 31 օր ունեցող հուլիսին հաջորդում է նույնաքանակ օգոստոսը, իսկ փետրվարն ունի ընդամենը 28 օր:

Այդ ժամանակից մինչ հիմա կարծես թե այլևս բողոքներ չեն եղել՝ կապված օրացույցի հետ: