Գիշերը ժամերով խոսելուց, հի֊հի հա֊հա անելուց հետո Սոսին ասում էր` «Լավ, վերջ»: Գիտեինք, որ Սոսիի «Բարի գիշեր» ասելու ժամանակն էր: Սոսին ուղղակի չէր ասում «Բարի գիշեր», Սոսին ամբողջ հոգով ու սիրով էր ասում «Բարի գիշեր»: Ասում էր երեք անգամ. առաջին անգամ սովորական ինտոնացիայով` իր փափուկ, սիրուն ռադիոյի համար ծնված ձայնով, երկրորդ անգամ ասում էր շեշտադրելով ամեն բառը ԲԱՐԻ … ԳԻՇԵՐ, երրորդ անգամ ասում էր մի շնչով, կարծես մի բառ էր` Բարիգիշեր: Եթե մեկս ձայն հանեինք երեք «Բարի գիշերներ»֊ից հետո, Սոսին սկսում էր «Բարի Գիշեր» ասել զրոյից, նույն ձևով ու եռանդով: Բարի գիշեր, ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, բարիգիշե՜ր: Ու էդպես լինում էին գիշերներ, որ Սոսին ամբողջ գիշեր «Բարի գիշեր» էր ասում:
Սոսի ջան, բառեր չէի գտնում, իմաստ չէի գտնում գրելու, ու՞մ համար եմ գրում, դու էլ չկաս: Բայց դու միշտ բառեր գտնում էիր, միշտ գիտեիր ինչ ասեիր, ինչ գրեիր ուրեմն ես էլ եմ կարող, քո համար: Չեմ համակերպվում, որ հեռու եմ, որ քեզ վերջին անգամ չեմ գրկի, չեմ տեսնի, բայց դու միշտ իմ մտքում կլինես: Ամեն անգամ փողոցում փիսիկ տեսնեմ քեզ եմ հիշելու, Սոս ջան: Իմ մանկությունը, պատանեկությունը չկա առանց քեզ: Հան գչիր խաղաղությամբ, Սոս ջան: Հավատքս թույլ ա, բայց քոնը ուժեղ էր, միգուցե նորից հանդիպենք մի օր: Ընկերուհիս, անտանելի ցա վով եմ ասում էս բառերը` Բարի գիշեր, ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, բարիգիշե՜ր: Գրել է Սոսիի ընկերուհին իր ՖԲ էջում։
Հիշեցնենք, որ ավտով թարի հետևանքով մա հացել է «Քաղաքը», «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարերի հեղինակ, սցենարիստ, բազմաթիվ հիթերի հեղինակ, «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար, լրագրող Սոսի Խանիկյանը: Սոսի Խանիկյանը Սևակ Խանագյանի «Արցախ» երգի տողերի հեղինակն է, որը թե պատերազմի օրերին թե հիմա լսում ենք հաճախ` հուզվում ու լ ացում։Մեր սիրելի, մեր բարի Սոսի։
Սոսին՝ Պապիկի մասին։ Իգդիրցի մեծահարուստ Սեդրակի ու ազնվական, բարձրագույնավարտ Էսթերի ուրախությանը չափ չկար, երբ 1911-ին ծնվեց նրանց տղան` Վասպուրականը: Երկու տարի հետո, սակայն այդ ուրախությունը պիտի ընդհատվեր, պապիկիս համար` ընդմիշտ: Նրա մայրը ծննդաբերության ժամանակ 28 տարեկանում մահացավ: Բայց դժբախտությունն այսքանով չվերջացավ: Բարեկամները շարունակ փսփսում էին, որ եթե պապիկս մոր գրկում խաղալիս անհաջող շարժում արած չլիներ, Էսթերը գուցե չմահանար: Թե ինչքանով էր դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց այդ խոսակցությունները շարունակ լսող պապիկիս և շրջապատի միջև տարիների ընթացքում գնալով մեծանում էր անջրպետը: Դեռ վաղ մանկությունից նա արդեն գիտեր, ինչ է նշանակում լինել օտար միջավայրում:
Գաղթից հետո, պապիկս սովորելու է մեկնում Լենինգրադ: Այդ ընթացքում տարօրինակ պայմաններում մա հանում է մեծ պապիկս, թունավորում է երկրորդ կինը: Ընտանիքի անդամները նեղություն չեն կրում հայտնելու պապիկիս հոր մա հվան լուրը: Փոխարենը արագությամբ ծախում են Սեդրակին պատկանող բոլոր տներն ու սեփականությունները. այն ամենն, ինչ ըստ էության պապիկիս ժառանգությունն էր: Երբ ամիսներ անց նա վերադառնում է, ց ավով տեսնում է, որ կորցրել է ոչ միայն հորը, այլև ողջ ունեցվածքը:Դրանից հետո պապիկիս ձե րբակալում են դաշ նակցականի տղա լինելու մեղադրանքով: Հրաշքով մի կերպ բանտից դուրս եկած, սնանկացած պապիկս ինքնակամ մեկնում է պատերազմ: Ճակատագրի չար հեգնանքն էր, որ ռուսահայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի տղան, մնացել էր առանց գրոշի:
Առհասարակ ճակատագիրը պապիկիս երբեք երես չի տվել, և 1942 -ին նա գերի է ընկնում, որտեղից կարողանում է փախչել` դառնալով պա րտիզան: Սակայն նրա պա տերազմական շրջանի ամենատխուր դրվագը իտալուհուց ծնված երեխան է, ում հետ կապը կորցնում է ընդմիշտ: Պա տերազմից վերադարձած Վասոն ամուսնանում է իրենից 17 տարի փոքր տատիկիս հետ: Հավանաբար հենց այդ տարիքային տարբերություն էր պատճառը, որ նրանք երբեք չեն դառնում ներդաշնակ զույգ և բաժանվում են: Երեխաներին պապիկս պաշտում էր, բայց միևնույնն է մնում էր չհասկացված սեփական ընտանիքում: Իսկ հարազատների ու շրջապատի մասին խոսելն անգամ ավելորդ էր: Պատկերացրեք` վաթսուն-յոթանասուննականների պապիկս խոսում էր կոմունիստների վայրենություններից, Մեսսինգի հրաշագործություններից, կամ պատմում էր Գյուրջևի էզոթերիկայի մասին: Կիսագրագետ շրջապատի համար դա ծիծաղելի էր: Նրա մեծագույն դժբախտությունը այն էր, որ նա մի քանի անգամ, ավելի շատ գիտեր, քանի իրեն շրջապատող մարդիկ, և այդ վիհն այնքան մեծ էր, որ պապիկս օտար լինելուց բացի, հաճախ համարվում էր տարօրինակ:
Բայց դա Վասոյի երեսին, ոչ ոք չէր կարող ասել, քանի որ բոլորը գիտեին, որ այդ կրթված մարդուն զայրացնել չի կարելի: Երբ պապիկիս կատաղում էր, վերցնում էր սրած կացինը և գնում կռվի: Այդ ժամանակ ողջ փողոցը վախից տուն էր մտնում, իսկ նա հիշում էր, որ այդ բոլոր տները պատկանել են իր հայրիկին:Պապիկիս վերջին ուրախությունը դարձավ իր առաջին թոռը, որի ծնվելուց ամիսներ անց 70 տարեկանում նա մա հացավ ք աղցկեղից:
Պապիկս կարող էր լինել փայլուն գիտնական, հիանալի գրող, կամ պարզապես մեծահարուստ մարդ, բայց ճակատագիրը որոշել էր` այդպես էլ երբեք չժպտալ նրան: Ու այդպես ապրեց նա աշխարհին օտար, ու ինքն իր մեջ ամփոփված, անվերջ հիշելով «էրգիրը», իր դժբախտ մորը, յուրահատուկ հորը ու իտալացի որդուն: Հիմա, երբ որևէ թեկուզ աննշան հաջողություն եմ ունենում, ես գիտեմ, որ դա Վասո պապիկիս գեների շնորհիվ է, որին ես երբեք չեմ տեսել, բայց որն այնքան հոգեհարազատ է ինձ: Մի անգամ տատիկիս քույրը պապիկիս մասին խոսելիս, ասաց. «Լավ մարդ էր Վասոն, ափսոս շատ էր կարդում»: Այս պարզունակ խոսքերը լավագույնս են բնորոշում պապիկիս տարբերությունն ու բաժանումն իր ժամանակի հասարակությունից: