ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումից հետո կայցելի Երևան և Բաքու։ Երեկ նրա հատուկ ներկայացուցիչը ՌԴ ԱԳ փոխնախարար Վլադիմիր Տիտովի հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղի շուրջ։
Մտադի՞ր է արդյոք ԵԱՀԿ-ն վճռական քայլերի դիմել Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման և քաղաքական կարգավորման համար։ Եվ համաձայն է արդյոք եռակողմ հայտարարության հեղինակ Ռուսաստանը, ով հայտարարում է, որ կարգավիճակի հարցը ակտուալ չէ։
Միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի հակամարտության կարգավորման մանդատ, սակայն պատերազմի ավարտից 4 ամիս անց նա դեռ չի ձեռնարկել կոնկրետ գործողություններ։ Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի արևմտյան համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիան արտահայտել են իրենց կարծիքը։
Մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Բաքվի տարածած լուրը, թե իբր Բաքվում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջության վերականգնման» կապակցությամբ։ ԱՄՆ Պետդեպը նշել է, որ «ԱՄՆ աջակցում է գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և կողմ է խնդրի կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, այն է՝ ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, հավասար իրավունքներ և ինքնորոշման իրավունք։
Բաքվին, Մոսկվային և Անկարային չի հաջողվել լեգիտիմացնել Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի արդյունքները, և ԱՄՆ հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողականությունը» նրա պատկերացմամբ։
Մինսկի խմբի մյուս համանախագահի՝ Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևի մեջ, որը ընդունվել է նոյեմբերի 25-ին, թվարկված են հարցեր, որոնք պետք է քննարկվեն՝ 1994 թվականի սահմանների վերականգնում, ադրբեջանական զորքի և նրանց կողմնակիցների դուրսբերում գրավյալ տարածքներից, ինչպես նաև բնակչության պաշտպանություն Մինսկի խմբի հովանու ներքո միջազգային ուժերի տեղակայման միջոցով՝ համաձայն 2007 թվականի խաղաղ նախագծի առաջարկությունների։ Հունվարի 10-ին Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, և Մակրոնը նշել
Հայաստանը հայտարարել է, որ պատերազմը ահաբեկչական էր, և դրա արդյունքները չեն համարվում վերջնական կարգավորում։
Երևանն ու Ստեփանակերտը կարող են ԵԱՀԿ-ի միջոցով նախաձեռնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային որոշումներ և հասնել նրան, որ ռուս-թուրքական զորքերը փոխարինվեն միջազգային խաղաղապահներով և զսպման մեխանիզմներով։ Հայաստանն ու Արցախը պետք է հայտարարեն վերամիավորման մասին։
Այս քայլերը կանխելու նպատակով Ռուսաստանը Հայաստանում գեներացնում է քաղաքական դեֆոլտ քաղաքական դասի ու մեդիադաշտի գերակշիռ մասի միջոցով, արտաքին կառավարումն ապահովելու եւ Հայաստանի ինքնիշխան որոշումները բացառելու համար։ Արդյոք ԵԱՀԿ-ն ազդակներ է ակնկալում Հայաստանից եւ գնահատում է Հայաստանի դեմ ռազմական ճնշման հավանականությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/11/626565/