Lragir.am-ը գրում է. Հայաստանի իշխանությունը բանակցություններ է վարում ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ, որպեսզի Սոթքի ոսկու հանքում չկրճատվի աշխատակազմը։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը։ Նա հաստատել է, որ հանքի 900 աշխատակիցներից 280-ը այժմ չեն աշխատում, սակայն նրանց պայմանագրերը դեռ չեն խզվել։ Հանքը գտնվում է Հայաստանի Վարդենիսի շրջանի և Արցախի Շահումյանի շրջանի (Քելբաջարի) սահմանին։


Վերջերս տեղեկություններ են հայտնվել, որ Սոթքի հանքի աշխատակիցներին, ովքեր անգործ են մնացել, խոստանում են աշխատանքի տեղավորել Ամուլսարում։


Ըստ ամենայնի, հանքարդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության առաջատարը։ Օրերս Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պղինձը դառնում է 21-րդ դարի «նավթը», որովհետև էլէկտրական շարժիչներով ավտոմեքենաները սկսել են ավելի լայն տարածում ստանալ աշխարհում։ Այդ շարժիչների ամենակաևոր բաղկացուցիչը պղինձն է, իսկ Հայաստանը ունի պղնձի հսկայական պաշարներ։ «Եթե մեզ հաջողվի բացել երկաթգծերը, ապա մենք կկարողանանք արտահանել պղնձի հանքաքարերը, ստեղծել պղնձաձուլման արտադրություն և ապահովել հետագա վերամշակման շղթան», – ասել է Փաշինյանը։

2019 թվականին Նյու-Յորքում ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը իր ելույթում ասել է, որ Հայաստանի տնտեսությունը բաղկացած է երեք հիմնական ոլորտներից՝ գյուղատնտեսություն, որը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, հանքաարդյունաբերություն, ինչը նշանակում է ազգային բարիքների վաճառք, և խաղադրույքների ոլորտ։ «Մենք ուզում ենք, որ Հայաստանը գյուղանտեսական, հանքարդյունաբերական և խաղադրույք կատարող երկրից վերածվի բարձր տեխնոլոգիաների երկրի, և դա մեր ամենակարևոր խնդիրն է», ասել էր նա։

Բայց այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, և այժմ այլ գերակայություններ կան՝ ընդերքը։ Ի դեպ, 2020 թվականի պատերազմում ընդերքը ոչ պակաս կարևոր բաղկացուցիչ էր, որը կարող է շահառուների շրջանակի ինդիկատոր դառնալ։ Gpartners իրավաբանական կազմակերպության նեկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը հայտնել է, որ «հունվարի վերջին Ադրբեջանի իշխանության և բրիտաական Anglo Asian Mining plc ընկերության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի բրիտանական ընկերությունը կսկսի շահագործել հետևյալ հանքերը՝ Սոթք, Կաշեն և Վեջնալի (Զենգելան)։ Ճշմարտություն է սա, թե ոչ, սակայն պարզ է, որ պայքարը գնում է ոչ միան հողերի, այլ նաև ընդերքի համար։ Ռուսաստանի պաշտոնատարները հայտարարում են, թե Հայաստանի ընդերքը պետք է շահագործեն իրենք:

Ինչ վերաբերվում է Ամուլսարին, ապա վերջերս Փաշինյանը հայտարարել է, որ ռազմական դրության պայմաններում «եթե սկսվի պատերազմ, զբոսաշրջիկների հոսքը կնվազի, և հանքարդյունաբերությունը կերաշխավորի դրամային հոսքը»։ Այն հարցին, թե արդյոք հավանականությունը մեծ է, որ հանքը կշահագործվի, նա պատասխանել է․ «Այո, հավանականություն կա, և կարելի է ասել այդ հավանականությունը մեծ է»

Հայաստանում կա օգտակար հանածոների 670 հանքավայր, այդ թվում 30 մետաղական, 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու, 2 երկաթի և 1 ալյումինի հանք։ Գտնվել են նաև հազվագյուտ տարրեր։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/03/24/629474/