Բուհերում ուսման վարձերի թանկացման շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է Գալուստ Սահակյանը հետ:
- Պարոն Սահակյան, Ձեր կարծիքով, ինչո՞վ կավարտվի ուսման վարձավճարների թանկացման դեմ ուսանողների պայքարը:
- Ես կարծում եմ, որ կարելի է բողոքը քննարկել, տեսնել հնարավորությունները, եթե հնարավոր լինի, կարելի է նպաստել, թեպետ ասեմ, որ էնքան արտոնություններ կան, որ կարելի է դրանցից օգտվել: Նախ առաջինը, կարծում եմ, որ ոչ թե պետք է էդ ճանապարհով գնալ, այլ գերազանց սովորել, ու անվճար կդառնա: Եթե պիտի միջակի համար որևէ քաղաքականություն մշակեք, դա, կարծում եմ, մեր հասարակության տեսակետից ճիշտ չի: Նրանք, ովքեր գերազանց են սովորում, բավականին լուրջ արտոնություններ ունեն: Եթե աշխարհի փորձն ուսումնասիրեք, ծիծաղելի կթվա էդ վճարը, որով կարողանան տեխնիկապես հագեցած ու մասնագիտական բարձր որակներով կրթություն ապահովել:
- Պետպատվերով հատկացված տեղերը, որպես կանոն, պաշտոնյաների երեխաներն են զբաղեցնում՝ բարձր միավորներ «ձեռք բերելով»…
- Ինչի, որ պաշտոնյայի երեխա է, նշանակում է բութ է ու տգե՞տ անպայման, պիտի աղքա՞տ լինի, որ բարձր գիտելիքներ ունենա: Բարձր պաշտոնյաների երեխաներ կան, որ բավականին լուրջ կարողություններ ունեն և իրացնում են իրենց իրավունքները բուհերում: Ինչո՞ւ մյուս կողմը չեք ասում, որ Ձեր ասած մեծահարուստները, պաշտոնյաները քանի երեխաների են կարողանում օգնել ուսման վարձը վճարել:
- Դուք ճանաչո՞ւմ եք էդպիսի մարդկանց, կթվարկե՞ք: Ձեր կուսակցությունում կա՞ն նման պաշտոնյաներ:
- Մեր կուսակցությունից չի կարող լինել որևէ մեկը, որը որ բաժնետեր է ու չօգնի, մանավանդ մեծամասնական պատգամավորները համատարած են օգնում:
- Իսկ Դուք օգնե՞լ եք որևէ ուսանողի:
- Ես մեծահարուստ չեմ, բայց օգնում եմ, որպեսզի նրանք, ովքեր հնարավորություն ունեն օգնելու, օգնեն ուսանողին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: