Թագավորական ընտանիքը ոչ միայն խիստ է անդամների պահվածքի հանդեպ, այլ նաև բառերի և խոսքի:
Այդ մասին պատմում է Քեյթ Ֆոքսը, ով «Watching the English: The Hidden Rules of English Behavior» գրքի հեղինակն է:
Կինը վերլուծել է կանոնները, ուսումնասիրել է թագավորական ընտանիքի արգելված բառերն ու արտահայտությունները, որոնք արգելել է հենց Եղիսաբեթ II-ը:
Ահա այն բառերը, որոնք արգելված են․
TOILET (զուգարան)
Այս բառի փոխարեն թագավորական ընտանիքի անդամները նախընտրում են օգտագործել «lavatory» բառը, որը նույնպես նշանակում է զուգարան:
PARDON (ներողություն եմ խնդրում)
Եթե արքայազն Հարրին չի լսում, թե ինչ են ասում նրան, միանգամից արձագանքում է «What?» (ի՞նչ) բառով: Թվում է, թե «pardon» կամ «sorry» բառերն ավելի քաղաքակիրթ են, սակայն պարզվում է՝ ոչ:
COUCH (բազմոց)
Եղիսաբեթ II-ը կարող է հանգստանալ «sofa»-ի վրա, որը նույնպես բազմոց է նշանակում, սակայն նրանց համար անընդունելի են «couch» կամ «settee» բառերը:
LIVING ROOM (հյուրասենյակ)
Բուքինգհեմյան պալատում հյուրասենյակին ընդունված է անվանել «drawing room» կամ «sitting room»:
DAD (հայրիկ)
Թվում է, թե միգուցե «պապա» (dad) բառի վրա չպետք է նման արգելք լիներ, բայց, այնուամենայնիվ, կա: Երեխաներն իրենց ծնողներին կոչում են միայն պաշտոնական՝ «հայր» (father) կամ «մայր» (mother) բառով:
PERFUME (օծանելիք)
Արքայադուստր Դիանան ամեն առավոտ օգտագործում էր («scent») բույր, այլ ոչ թե («perfume») օծանելիք, որը կարող էիր ամեն պատահած խանութում գնել:
PATIO (տան բակ)
Եթե արքայազն Ջորջը և արքայադուստր Շարլոտան ցանկանան դուրս գալ փողոց՝ զբոսնելու, Քեյթ Միդլթոնը նրանց տաղավար՝ «terrace» կտանի, այլ ոչ թե «patio», որը տան բակն է:
POSH (շքեղ)
Վիկտորիա Բեքհեմը 90-ականներին հնարավորություն չուներ շփվելու թագավորական ընտանիքի անդամների հետ, քանի որ նրան անվանում էին Posh Spice (բեմական կեղծանուն): Բուքինգհեմյան պալատում այդ բառը ասոցացվում է ցածր խավի մարդկանց հետ: