Երեքշաբթի օրը տեղի ունեցած Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաստատում են պետությունների ընտրած հետագա համագործակցության գործընթացը: Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել են փորձագետները և ավելացրել, որ առաջընթաց նոր պայմանագրերի արդյունքում չեն սպասում:
Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի գլխավորությամբ ռուս և ադրբեջանական պատվիրակությունների արդյունքում ստորագրվել են մի քանի համաձայնագրեր, այդ թվում նավթի և գազի արդյունաբերության ասպարեզներում համագործակցության և երկու պետությունների սահմանին ճանապարհային կամուրջի կառուցման մասին: Կողմերը քննարկել են նաև քաղաքական հարցեր այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Շատ փորձագետներ անցյալ տարի արձագանքել էին երկկողման հարաբերություններում որոշակի սառեցում»,- այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Տարածաշրջանային անվտանգության և Կովկասի խնդիրների կենտրոնի աշխատակից Վադիմ Մուխանովը: Այդ սառեցման պատճառը նրա կարծիքով այն է, որ «Ադրբեջանը կողմնորոշված է Արևմուտքի հետ համագործակցությամբ, որի արդյունքում ստեղծվել էին մի շարք խողովակաշարեր, որոնցից որոշ մասը հակասում են Ռուսաստանի շահերին»:
«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ապրում է իր կյանքով, ընդ որում տարածաշրջանային կյանքով»,- ավելացրել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի միջազգային քաղաքագիտություն և միջազգային տնտեսագիտություն ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը:
Համաձայն փորձագետների Պուտինի` Բաքու կատարած այցը կարող է որոշակի փոփոխություն մտցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կազանցևի կարծիքով գլխավոր պայմանավորվածությունները վերաբերվում են նավթի և գազի ճյուղերին: «Սա ընդարձակում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և ստեղծում է տարածաշրջանում ռուսական ադեցության նոր լծակներ, համագործակցության նոր ուղիներ: Սա կարծես ամենակարևորն է, քանի որ մյուս համաձայնագրերը կրում են տեղական բնույթ»,- համոզված է փորձագետը:
Գազի և նավթի համաձայնագրերի կարևորությունը նշել է նաև Վադիմ Մուխանովը: «Ռուսաստան ադրբեջանական էներգակիրների տեղափոխումը ոչ մեծ ծավալի բնույթ է կրում: Հիմնական արտահոսքը տեղի չի ունենում դեպի Ռուսաստան: Ռուսաստանը հետաքրքրված է խորացնելու հարաբերությունները Ադրբեջանի հետ հատկապես այս ասպարեզում»,- համարում է փորձագետը:
Սակայն փորձագետները գտնում են Մոսկվայի և Բաքվի միջև բանակցություններից բեկումնային երևույթներ պետք չէ սպասել: « Այս համաձայնագրերի ստորագրումը վաղուց հասունացել էին: Պետք չէ սպասել, որ սրանով մենք կփոխենք Ադրբեջանը և գործակցից կդարձնենք դաշնակից»,- նշել է Սուզդալցևը:
Բաքվի հետ լավ հարաբերություններ ունենալու անհրաժեշտության մասին խոսել է փորձագետ Կազանցևը:« Դա ռազմավարական տեսնակյունից շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը բավական խոցելի է Կովկասի ուղղությամբ: Նա իհարկե հետաքրքրված է Հարավային Կովկասում որոշակի հավասարակշռություն պահպանելու մեջ: Այս նպատակով նա պետք է զարգացնի հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հյետ, որպեսզի հարավային սահմաններում իրավիճակը պահի հսկողության տակ»,- նշել է Կազանցևը:
Փորձագետների կարծիքով դա հեշտ չի լինի անել:« Հայաստանը Ռուսաստանի պաշտոնական դաշնակիցն է, նրանք միասին մտնում են ՀԱՊԿ-ի մեջ և Բաքուն շատ ցավալի է դա ընդունում»,- մեկնաբանել է Սուզդալցևը:
Լեռնային Ղարաբաղում այնպես էլ սրված իրավիճակը կարող է ընդունել ավելի տհաճ զարգացումներ: «Պատահական չէ, որ Ադրբեջանը մեծ քանակով զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից, քանի որ աճում է հակամարտությունը Ղարաբաղի սահմաններին»,- նշել է Կազանցևը և ավելացրել, որ այս պարագայում Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի լարված իրավիճակը մեղամացնելու համար:
Այս նպատակով ինչպես գտնում է փորձագետ Նադեին-Ռաևսկին, Մոսկվան պետք է միշտ հիշի, որ Ռուսաստանի կողմից յուրաքանչյուր գործողություն չպետք է վնասի Հայաստանի շահերին»: