Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան ցույց տվեց, որ Մոսկվա- Բաքու հարաբերությունները այդքան էլ սառեցված վիճակում չեն գտնվում, ինչպես հաստատում էին որոշ փորձագետներ: Այսպիսի տեսակետ Regnum գործակալության հետ զրույցի ժամանակ արտահայտել է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը` ավելացնելով, որ հենց այցի փաստը լուրջ քաղաքական իրադարձություն է, ինչն ինքն իրեն խոսուն է:
«Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ նախագահի այցը ընդհանուր առմամբ ոչ մեկից չէր թաքցրվում, սակայն այն լուրջ տեղեկատվական ենթատեքստ ուներ: Փորձագետներին, վերլուծաբաններին և դիտորդներին մինչև վերջ պարզ չէր, թե այն արդյո՞ք տեղի կունենար հատկապես Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ: Բացի դա կային նաև անպարզություններ կապված օրակարգի հետ: Սակայն բոլոր հիմքերը կա ենթադրելու, որ կատարված այցից հետո հաճախ հնչող քննադատական հայտարարությունները կլռեցվեն և դիտորդները կանցնեն արդյունքների վերլուծության»,- նշել է Տրոֆիմչուկը:
Փորձագետի կարծիքով Պուտինի` Ադրբեջան աշխատանքային այցը ուղղակի պետք է կայանար:« Պետք էր հասկանալ Մոսկվա-Բաքու երկկողմանի հարաբերությունները որ փուլում են գտնվում, որոշակիություն մտցնել տարածաշրջանում դրանց դերի և դրանց հավանական փոփոխությունների հետ կապված: Այսօր արդեն պարզ է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն գտնվում այն սառեցված վիճակում, որը թվում էր շատ դիտորդների մինչև ընթացիկ տարվա օգոստոսը: Դա ձեռքբերում է և եթե այցը տեղի չունենար կսկսվեր ենթադրություններ և խոսակցություններ, որն էլ վերջնական արդյունքում կբերեր իրավիճակի ապակայունացում»,- նշել է քաղաքագետը:
Մեկնաբանելով հայկական լրատվամիջոցներում կուտակված այն ենթադրության, որ Պուտինի այցը Ադրբեջան յուրահատուկ պատիժ էր Հայաստանին «Եվրոպայի ուղղությունում արգելակելու» ցանկության բացակյայության համար Գրիգորի Տրոֆիմչուկը նշել է «Ես համաձայն չեմ այդպիսի հաստատման հետ: Ռուսաստանը միշտ գտնվում էր այս բարդ ճյուղավորման մեջ, երբ նա ստիպված էր խուսավարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Նախկինում մենք բազմիցս ականատես էինք լինում, թե ինչպես ռուսական իշխանությունները փորձում էին հավասարակշռություն պահպանել երկու երկրների միջև երբեմն անգամ ֆորմալ կերպով, արհեստական կերպով: Եթե տեղի էր ունենում այց Հայաստան, ապա դրան անպայման պետք է հետևեր այցը Ադրբեջան և ընդհակառակը: Անձամբ ես այդպիսի պրատիկան ոչ միայն անարդյունավետ եմ համարում, այլ նաև հակաարդյունավետ, որը բերում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման և Անդրկովկասում իրավիճակի ապակայունացման: Կա օրակարգ, կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել, այցերը նպատակահարմար են, կարելի է և պետք է հանդիպել: Ինձ թվում է Երևանի դիտորդները պետք է հենց այդպիսի մոտեցում ցուցաբերեին, այլ ոչ թե խորանային տարբեր ենթադրությունների մեջ»,- նշել է Տրոֆիմչուկը` ենթադրելով, որ մոտակա ապագայում պետք է սպասել բարձր մակարդակով հայ-ռուսական միջպետական հարաբերությունների ակտիվացման:
Ինչ վերաբերվում է ադրբեջանական աղբյուրների կողմից տարածած տեղեկատվության, որի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խնդրել է Պուտինի այցը, որպեսզի ցուցադրի իր նկատմամբ ռուսական օժանդակությունը, ապա Տրոֆիմչուկը այն ենթադրություն է համարել: «Այդպիսի ենթադրությունների համար հնարավոր է կա հիմք և դրանք պայմանավորված են բաց տեղեկատվության պակասությամբ: Սակայն մյուս կողմից դա իրական չէ: Ալիևը արտաքին օժանդակության կարիք չունի ընդհանուր առմամբ, քանի որ հզոր մրցակիցներ, որոնք կկարողանային հավակնել Ադրբեջանում նախագահի պաշտոնին, նա չունի»,- նշել է Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի առաջին փոխնախագահը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի ամբիոնի վարիչ Ֆելիկս Ստանևսկին գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան այցը շատ ուսուցողական էր Հայաստանի և Ուկրաինայի համար: Այն ցույց տվեց, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները իր քաղաքական և տնտեսական հետաքրքրությունները ապահովելու համար: Այս կապակցությամբ նշանակալից է այցին զուգահեռ տեղի ունեցած Ուկրաինային ապրանքիների արտահանման արգելքը:
Ստանևսկու կարծիքով Պուտինի` Ադրբեջան այցը ոչ մի կերպ պետք չէ համարել Հայաստանին պատժելու փորձ: «Ադրբեջանը գործընկեր պետություն է և պետության ղեկավարի այցը ինչ-որ արտառոց երևույթ չէ: Ռուսաստանի համար կարևոր են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները, ընդորում Հայաստանի դեպքում այն գտնվում է ավելի բարձր դաշնակցական մակարդակի վրա: Սակայն այն կարող է փոխվել հայկական էլիտայի մի հատվածի` դեպի արևմտյան աշխարհ ձգտման պատճառով: Մոսկվայի համար կարևոր են նաև պայմանները, որոնց վրա գործընկերների և դաշնակիցների հետ հարաբերությունները զարգանալու են հետագայում, օրինակ ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման պայմանում ինչպիսի քաղաքականություն կվարի Հայաստանը: Այդ նույն ուղղությամբ շարժվում է նաև Կիևը: Ռուսաստանի համար շատ էական է, թե ինչպես իրենց կպահեն գործընկերները, որոնց նպատակը ԵՄ-ի հետ մոտեցումն է: Այն ինչ տեղի կունենա հայ-ռուսական հարաբերություններում Երևանը կարող է դատել Ուկրաինայի հետ իրավիճակի զարգացմամբ: Հայաստանը չպետք է հույս ունենա, որ արևմտյան ուղեծիր դուրս գալով կկարողանա պահպանել բոլոր այն նախապատվությունները, որոնք պահավում են ուղեծրի հետ դաշնակցական, ընկերական հարաբերություններով»,- նշել է Ստանևսկին:
Իր եզրակացությունները ԱՊՀ երկրների ինստիտուտի աշխատակիցը հիմնավորել է նաև Ռուսաստանի ու Արևմուտքի հետ լուրջ տարաձայնություններով:« Շատ հետաքրքրություններ չեն համընկնում, շատ կարևոր հարցերում շատ տարբեր մոտեցումներ կան: Բացի քաղաքական և տնտեսական բաղադրիչից, այստեղ կա նաև բարոյա-գաղափարական նյուանս: Օրինակ սեռական փոքրամասնությունների հարցը: Օրինակ մշտական պատերազմները, որ վարում է Արևմուտքը ամբողջ աշխարհում` նախկին Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Մալիի և այլ պետությունների տարածքում»,- հիշեցրել է նա:
Միաժամանակ Ֆելիկս Ստանևսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռեակցիան ոչ մի դեպքում չի կարելի ընդունել որպես սպառնալիք:«Հայաստանը ընտրության իրավունք ունի, և այդ հարցում ոչ մեկ չի կարող սահմանափակել նրան: Սակայն Ռուսաստանն էլ իրավունք ունի արձագանքել արտաքին աշխարհում տեղի ունեցած փոփոխություններին: Ավելին Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել իր շահերը նոր իրականություններում»,- մենկնաբանել է նա: