Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։ Կոպիրկինը ծանոթացել է ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, որոնք տեղակայված են Գորիս-Կապան ճանապարհին։ Այս մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Սյունիքի մարզում ռուս-թուրքական համաձայնությունների կապակցությամբ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Իրանը, Հնդկաստանը եւ միջազգային կառույցներն ու այլ երկրներ հստակ դիրքորոշում են հայտնել Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Բաքվի զորքերը ՀՀ տարածքից անվերապահ դուրս բերելու մասին: Վերջին շրջանում Հայաստանում Եվրամիության երկրների եւ ԱՄՆ-ի դեսպանները պարբերաբար այցելում են Սյունիքի մարզ եւ հայտարարում զարգացման ծրագրեր իրականացնելու մտադրությունների մասին: Իսկ Իրանի պաշտոնյաները բացահայտ հայտարարում են, որ կա Հայաստանի հարավը զավթելու եւ Իրանը Հայաստանից կտրելու մտադրություն, որն անընդունելի է Իրանի համար:
Ռուսաստանը Հայաստանի ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ հայտարարություն չի արել, ավելին՝ Հայաստանի սահմաններն ու տարածքը փաստացի հայտարարել է վիճելի, իսկ իր պրոքսի գործիք Բաքվի ներխուժումները՝ միջադեպ: Դա բնական է, քանի որ Ռուսաստանն իրականացնում է Սյունիքի «արցախացման» եւ Հայաստանը ոչ միայն Իրանից, այլեւ Սյունիքի մարզը Հայաստանից օտարելու ծրագիր:
Լրագիրը ամիսներ առաջ է անդրադարձել այս հեռանկարին: Սյունիքի մարզում «անվտանգության նոր համակարգի կառուցման», Մեղրիի հաղորդակցությունների հանդեպ ՌԴ ՖՍԲ-ի վերահսկողության պայմանավորվածությունները, միջանցքը պատերազմով բացելու Բաքվի պերմանենտ սպառնալիքները, եւ ամենակարեւորը՝ Սյունիքի մարզի «ներքին օտարումը» եւ անպաշտպանության զգացումը անվտանգության սպառնալիքների գեներացման պայմաններում ստեղծում է գործողությունների անհրաժեշտ ֆոնը: Ավելացնենք նաեւ «ներքին օտարման» կարեւոր տարրը՝ Դոնեցկ-Լուգանսկի օրինակով կենտրոնական իշխանությանը հակադրված ռեգիոնալ կուսակցության ստեղծումը:
Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Սյունիքի մարզում աշխարհքաղաքական լուրջ մրցակցություն է սկսել, եւ լուրջ շահեր են խաչվում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ու թուրքերի աշխարհքաղաքական ու հաղորդակցական շահերը հստակ ձեւակերպված են, այդ թվում Իրանի հարցում, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ նախագիծը ռուս-թուրքական սխեմաներում «տեղավորելու» նպատակով:
Քաղաքագետ Պավել Դալլաքյանն այսպես մեկնաբանեց ՌԴ դեսպանի այցելությունը Սյունիք.
«Այլ դեսպաններ այցելեցին սահման եւ հանդիպեցին իրենց դիվանագիտական կացության վայրում բնակվող պարզ մարդկանց, հայ զինվորականների: Սա օտար պաշտոնական ներկայացուցչության ինստիտուտի համար բացառիկ երեւույթ է եւ վկայում է երկրների միջեւ արտակարգ ջերմ եւ վստահելի հարաբերությունների մասին: Այս ֆոնին պարոն Կոպիրկինի այցելությունը կարելի է գնահատել միմիայն Դոնբաս-Լուգանսկի օրինակով ռեգիոնալ պառակտում հետապնդող ակտ: Դրանից բացի, այցելությունը Հայաստանում ռուս էքսպեդիցիոն կորպուսի զինվորականներին վկայում է երկրում ռուսական ներկայության կղզիացածության մասին՝ Կուբայում ԱՄՆ հայտնի Գուանտանամո հենակետի օրինակով: Կոլաբորացիոնիստական վարչակազմի կեցվածքը հուշում է, որ հորիզոնի վրա է նաեւ «Գուանտանամոյի բանտի» ուրվականը: Արցախի համար անեծք դարձած Պոլյանիչկո-Սաֆոնովի բանտախցերը մեր հիշողության մեջ են»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					