Ասադի ռեժիմի կողմից քիմիական զենքի օգտագործելու պատրվակով ՆԱՏՈ-ի պետությունները պատրաստվում են Սիրիային հասցնել զանգավածային հարված: Այս մասին արդեն նշել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան: Անգամ նրանք չեն պատրաստվում սպասել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի որոշմանը: Ասադը արդեն հայտարարել է, որ Ամերիկային հնարավոր հարձակման դեպքում ձախողում է սպասվում: Ռուսաստանի ԱԳՆ զգուշացրել է ԱՄՆ Պետդեպքրտամենտին ներխուժման վտանգի մասին և պատրաստվում է հրատապ մամլո-կոնֆերանսի:

Բրիտանական լրատվական միջոցները երկուշաբթի հայտնել են, որ ռազմածովային ուժերի նավերը մոտակա օրերը պատրաստ կլինեն ամերիկյան նավերին, որոնք տեղակայված են հակամարտության շրջանում: Դեռևս կոալիցիայի ծրագրերում կա թևավոր հրթիռների միջոցով հարված հասցնելը: Սակայն փորձագետները համարում են, որ չեն կարողանա խուսափել ցամաքային հարձակումներից: Եթե քիմիական զենք իրականում գոյություն ունի Սիրիայում, ապա անհրաժեշտ է հսկողություն սահմանել դրանց վրա:

Հատուկ գործողությունները կարող են սկսվել եկող շաբաթվանից:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը երկուշաբթի օրը բացահայտորեն հայտարարել է Սիրիական կոնֆլիկտի մեջ հնարավոր ռազմական միջամտության մեջ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամների միաձայն օժանդակության:
Բացի դա Հեյգի կյարծիքով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի ցանկանում իր վրա վերցնել սիրիական ճգնաժամի լուծման պատասխանատվությունը:
Սիրիայի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչ ԱՄՆ-ում դեռևս ուժի օգտագործման մասին խոսում են զգուշավոր: Բարաք Օբաման հայտարարել է, որ որոշումը դեռևս ընդունված չէ: Մյուս կողմից Վաշինգթոնը արդեն նշել է, որ պատրաստ է «իրական հարված» հասցնել սիրիական իշխանություններին, եթե քիմիական զենքի օգտագործման փաստերը հաստատվեն:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, մեկնաբանելով Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին, նշել է, որ Փարիզը մոտակա օրերը կընդունի կոալիցիային միանալու որոշումը:
«Դա պետք է լինի համարժեք պատասխան: Սիրիայի ճգնաժամի լուծման բոլոր տարբերակները քննարկվում են: Միայն մեկ տարբերակի, այսինքն ոչինչ չանելու մասին խոսք չի կարող գնալ»,- հայտարարել է Ֆաբիուսը:
Այսպիսի կարծիք ունի նաև Թուրքիան: Երկուշաբթի օրը երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կմիանա Բաշար Ասադի դեմ յուրաքանչյուր կոալիցիայի, եթե անգամ չլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի պաշտոնական պատասխանը: