Արքայազն Ուիլյամը կարծես որոշել է ով է դառնալու իր առաջնեկի` բրիտանական գահաժառանգ արքայազն Ջորջի կնքահայրը: Բրիտնական լրատվական միջոցների տվյալներով վերջինիս կնքահայրը պետք է դառնա Քեմբրիջի դուքս և Լոնդոնում մի քանի գիշերային ակումբների սեփականատեր Գայ Փելին:

Այս մասին հայտնում է Sun պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին: Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը Փելին ուղղակի հրճվանքի մեջ է եղել այն բանից, որ ընտրել են հենց իրեն: Բոլորը նրանց շնորհավորել են: Արքայազն Ուիլյամը հայտնել է Փելիին կնքահայր դառնալու մասին ոչ պաշտոնական պայմաններում: Գայը երկար տարիներ Ուիլյամի ընկերն է եղել: Նշվում է նաև, որ Փելին, իմանալով ուրախալի լուրը, միանգամից մեկնել է նշելու այդ փաստը:
Սպասվում է, որ մոտակա ժամանակները Քեյթը և Ուիլյամը պաշտոնապես անվանելու են այն մարդու անունը, ով դառնալու է փոքրիկ Քեմբրիջի արքայազնի կնքահայրը: Թեկնածուների ցուցակում առաջիններից մեկը 31 ամյա Գայ Փալին է, ով 2011 թվականին արքայազն Ուիլյամի համար կազմակերպել էր խնջույք ամուսնությունից առաջ: Կնքահոր մյուս թեկանծուների էվում նշվում են նախկին օլիմպիական չեմպիոն Ռիչարդ Միդի որդին` Ջեյմս Միդը և աարքայազն Ուիլյամի դպրոցական ընկեր Թոմաս Վան Շտրաուբենզեն:
Թագավորական ընտանիքը դեռևս կնքահայրերի ընտրության վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տվել: