Փարաքարում ավագանու անդամները հանաձայնության չեն գալիս նիստը վարողի հետ կապված:

«Դավիթ Մինասյան» դաշինքի անդամները պնդում են, որ նիստը բացվելու պահին ժամը 10:00-ին տարիքով ավագ ավագանին է բացել նիստը, իսկ «Ապրելու երկիր» կուաակցության ավագանու անդամները պնդում են, որ տարիքով ամենամեծ ավագանին պետք է նիստը վարի, ով այդ պահին սենյակում չի եղել:


«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամներն էլ պնդում են, որ իրենց ներկայացուցիչը չի կարողացել նիստի դահլիճ մտնել ոստիկանների եւը քաղաքացիների միջեւ բախման հետեւանքով է, որ չի կարողացել շուտ մտնել շենք:

«Դավիթ Մինասյան» դաշինքի անդամները հորդորեցին դիմել դատարան, եթե համաձայն չեն նրա հետ, որ նիստը մեկնարկել է եւ այդ պահին նիստին ներկա ամենատարիքով անդամն է նիստը բացել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:

Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։