«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում, ըստ մեր տեղեկությունների, բուխարի (կամին) են տեղադրում։ Աժ նախագահը, թերևս պատրաստվում է 5-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին, այլ կերպ ինչպե՞ս մտորել այս փուլում երկրի առջև ծառացած ճակատագրական խնդիրների մասին, եթե ոչ բուխարու կողքը նստած, մեկ գավաթ կոնյակը ձեռքին։ Բուխարի ունենալով և փայտ վառելով Աժ նախագահը կարող է ձմռանը տաքանալ ավելի էժան, քան դա կաներ բարձրացած սակագնով գազ վառելու դեպքում։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանը համատեղում է հաճելին և օգտակարը՝ ռոմանտիկ մթնոլորտ գումարած լուրջ խնայողություններ։ Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը երեկ մեր թղթակցի հարցին ճի՞շտ է, որ Աժ նախագահի աշխատասենյակում բուխարի է տեղադրվում, պատասխանել է. «Աժ նախագահի սենյակը չի վերանորոգվում»։ Նա հայտնել է, որ ներկայումս վերանորոգվում է խորհրդակցական սենյակը, իսկ թե արդյոք բուխարին այնտեղ է տեղադրվում՝ չի մանրամասնել»,– գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հովիկ Աբրահամյանը բուխարու կողքին նստած կմտորի երկրի խնդիրների մասին
