Ռուսաստանն արգելափակել է Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը՝ օգտվելով վետոյի իրավունքից։
Արտահերթ նիստի ժամանակ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ լավ կլիներ նախագծում ներառել ուկրաինական ճգնաժամի ուռճացման գործում արևմտյան գործընկերների դերի անկեղծ գնահատականը։ Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերները Կիևին «քարտ բլանշ» են տվել ցանկացած գործոության ու քայլի համար։
Բանաձևի նախագծի օգտին քվեարկել է ԱԽ 15 անդամներից 11-ը։ Ձեռնպահ են մնացել Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն։ Փաստաթղթի հեղինակներն են ԱՄՆ-ն ու Ալբանիան, ովքեր պահանջում են Ուկրաինայի ապառազմականացման ռուսական օպերացիայի դադարեցում։ Փաստաթղթում դատապարտվում է նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը ՌԴ-ի կողմից։
Նեբենզյան նշել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հանձնարարությունները մոտ են ավարտին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատերազմ չի վարում Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ, այլ հատուկ ռազմական օպերացիա՝ ընդդեմ ազգայնականների, Դոնբասի բնակիչների պաշտպանության համար։
Փետրվարի 25-ի տվյալներով՝ բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանվել է Ուկրաինայի 211 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ ամերիկյան հակատանկային հրթիռային Javelin և բրիտանական NLAW համալիրներ։